USD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°C

Логотип

Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է դատարան և մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Սարգիս Պետրոսյանը նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն է եղել։

Արեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2003 թվականի հուլիսի 12–ից մինչև 2009 թվականի հուլիսի 6–ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, պետական սեփականություն հանդիսացող Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող մի շարք հողամասեր օտարել է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով։

«Մասնավորապես, 6000 քմ մակերեսով հողամասը «Հայրենիք–Սփյուռք կամուրջ» ՀԿ–ին օտարելու, 6000 քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ–ին օտարելու գործընթացներում Արեյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար»,– նշված է մեղադրանքի մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը հուլիսի 21–ին Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։

Նշենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով)։

Sputnik Արմենիա