USD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 32°C

Логотип

Սկանդալ ՄԱԿ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը լքել է ԱԽ դահլիճը ֆրանսիացու ելույթի ժամանակ

ԱՄՆ դիվանագետները ի նշան բողոքի լքել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը Ֆրանսիայի ելույթի ընթացքում՝ Վաշինգտոնի հասցեին Փարիզի քննադատությունից հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ նիստից ԱՄՆ պատվիրակության հեռանալու պատճառ է դարձել հուլիսի 24–ին սոցցանցերում ՄԱԿ-ում Ֆրանսիայի առաքելության հրապարակած գրառումը, որտեղ քննադատություն էր հնչում ԱՄՆ-ի հասցեին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկի երկրորդ ժամկետով վերընտրվելուն դեմ արտահայտվելու համար։

​Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը կտրուկ էր արձագանքել դրան՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «այլևս մարդու իրավունքների փարոս չէ» և կանգնած է «Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի հետ նույն շարքում»։

ԱՄՆ ներկայացուցիչ Դեն Նեգրեան դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում լսել Ֆրանսիայի «քաղաքականացված դատարկաբանությունը» և հետևել նրա «կեղծավոր ձևականություններին»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավելի վաղ աջակցել էր Վոլկեր Տյուրկի լիազորությունների երկարաձգմանը ևս չորս տարով։ Ռուսաստանն առաջարկում էր Տյուրկի լիազորությունները երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը` դրանք համաժամանակեցնելով գործող Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետի հետ, սակայն այդ առաջարկը աջակցություն չէր գտել։

ՌԴ նախաձեռնությանը դեմ էր քվեարկել 71 պետություն, իսկ 19 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, աջակցել էին նախաձեռնությանը։

Sputnik Արմենիա