Ստեփանավանի, Տաշիրի, Գյուլագարակի տարածաշրջաններում ընտանիքներում ծնված ամեն 5-րդ երեխայի դեպքում ընտանիքը նվեր է ստանալու բնակարան համայնքում՝ մայրիկի անունով։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Քանի որ Հայաստանում ընտրություններից առաջ մենք խոսք էինք տվել, որ ամեն 5 երեխա ունեցող ընտանիք, պետք է բնակարան նվիրենք։ Այն տարածաշրջանում, որտեղ մենք ստացել ենք վստահությունը, մեկնարկում ենք ծրագիր. Ստեփանավանի, Տաշիրի, Գյուլագարակի տարածաշրջաններում ընտանիքներում ծնված ամեն 5-րդ երեխայի դեպքում ընտանիքը նվեր է ստանալու բնակարան համայնքում՝ մայրիկի անունով»,- ասել է Նարեկ Կարապետյանը:
News.am
