Логотип

ՀՀ ՊՆ-ում տեղեկատվություն հավաքագրողների ցանց է ձևավորվել

ՀՀ պաշտպանության նախարարությունում 2022 թվականից հետո ներքին տեղեկատվություն հավաքագրողների համակարգ է ձևավորվել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը յուրաքանչյուր զորամասում նշանակել է մեկական անձի, որոնց գործառույթը զինծառայողների քաղական հայացքների և իշխանությունների վերաբերյալ նրանց դիրքորոշումների պարզաբանումն է։

Մի քանի զորամասում այդ անձինք բացահայտվել են զինվորականների կողմից, քանի որ պարբերաբար տրվող հարցադրումներն ու քաղաքական հայացքներով հետաքրքրվելու փորձերը կասկածներ են հարուցել, իսկ որոշ տեղերում նրանց նկատմամբ կիրառվել են պատժիչ գործողություններ, գրել է թերթը։

Հունիսին ԶԼՄ-ն գրել էր, որ ՊՆ աշխատակիցներին հրահանգվել է սոցիալական ցանցերում «լայքել» և տարածել Պապիկյանի այն գրառումները, որոնք առնչվում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապատետյանին և նրա հարազատներին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Armenia Today