Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ։
«Արմենպրես»,– փոխանցմամբ՝ դեսպանության տարածած շնորհավորական խոսքում ասված է․
«Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ։
Մաղթում ենք բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք»։
Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն ունենալու վեհ գաղափարի շուրջ, հավատալ իր ուժին ու ոտքի կանգնել՝ կերտելով անկախ հանրապետություն։
