Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի Հեղափոխության հրապարակում՝ ցույցի. նրանց ձեռքերում պաստառներ են՝ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների նկարներով։
Իրանցիներն արդեն ավելի քան 100 օր պարբերաբար հավաքվում են Թեհրանի և այլ քաղաքների տարբեր հատվածներում՝ ի պաշտպանություն երկրի միասնության:
Հերթական զանգվածային ակցիան Թեհրանի Հեղափոխության հրապարակում նկարահանել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Հավաքվածների հիմնական կարգախոսն ու կոչն է իշխանությանը և բանակին՝ «Դուք պաշտպանեք ճակատը, մենք՝ փողոցը»։
Հրապարակի կենտրոնում սեղմված բռունցքի հուշարձան է տեղադրված, որը խորհրդանշում է Իրանի ժողովրդի տոկունությունը:
Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կտևի մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։
Հիշեցնենք` Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:
