Логотип

Հայաստանի խորհրդարանն արդեն երրորդ անգամ չի կարող սկսել նիստը քվորումի բացակայության պատճառով

Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 29-ի առավոտյան գումարվելիք՝ պաշտոնավարման ժամկետն ավարտող կազմի նիստը քվորումի բացակայության պատճառով արդեն երրորդ անգամ չի սկսվել։

107 պատգամավորից նիստին ներկայացել էին միայն 3-ը։ Պատգամավորները, որոնց մեծ մասը զբաղված է նախընտրական քարոզարշավով, հավաքվելու համար ունեն 4 ժամ։ 

Հիշեցնենք, որ այս խորհրդարանական քառօրյայի օրակարգում ընդհանուր առմամբ ընդգրկված է 35 հարց։

News.am