Логотип

Մայիսի 29-ին արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ արցախցիների հետ հանդիպում կկազմակերպվի, որտեղ նրանց կներկայացվեն պարզաբանումներ՝ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ։

Հայտարարությունում նշված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 19:30-ին, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում (հասցե՝ Նաիրի Զարյան 17/2), կանցկացվի հանդիպում, որի ընթացքում արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ՝ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ։

Հանդիպման շրջանակում կքննարկվեն նաև արցախցիներին հուզող մի շարք այլ կարևոր հարցեր»։

Aysor.am