Логотип

Մարկո Ռուբիոն Երևանում մեկ ժամում կրիտիկական հանածոների վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել են «Թրամփի երթուղու» շուրջ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակային համաձայնագրի նախագիծը։ Ռուբիոյի Երևան կատարած մեկժամյա այցի ընթացքում ստորագրվել է նաև կրիտիկական նշանակության օգտակար հանածոների և հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ հուշագիր, հայտնում է Stratfor-ը։

Ինչպես նշվում է, այս փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանին կապահովեն ԱՄՆ-ի աջակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ամրապնդելով նրա այն փաստարկը, որ Արևմուտքի հետ ավելի սերտ կապերը կարող են Հայաստանին բերել ներդրումներ, տրանսպորտային հասանելիություն և ռազմավարական նշանակություն՝ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների անհապաղ խզման։

Այդուհանդերձ, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թույլ արդյունքը կարող է դանդաղեցնել այս նախաձեռնությունների իրագործումը և ռուսամետ ուժերին ավելի մեծ հնարավորություններ տալ՝ Հայաստանի արևմտյան կուրսը սահմանափակելու ուղղությամբ։

Մոսկվան հետզհետե ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում Երևանի արևմտյան վեկտորի նկատմամբ։ Մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանն արդեն սպառնացել է բարձրացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը։

News.am