Ռուսաստանն ուզում է, որՓաշինյանը պարտվի ընտրություններում: Այսօր՝ հունիսի 6–ին, Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ այս մասին հայտարարել էԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Մի քանի օրառաջ 1 ժամով Երևան եկած, TRIPP-իև օգտակար հանածոների մասին համաձայնագրեր ստորագրած Մարկո Ռուբիոն ասել է, որպատճառն իրենց ակտիվ ներգրավվածությունն էՀայաստանում, ինչը, ըստ նրա, այդքան էլ դուր չի գալիս ռուսներին։
«Ռուսները, մեղմ ասած, երջանիկ չեն Հայաստանում մեր ներգրավվածության առնչությամբ։ Կարծում են՝ ակնհայտ է, որ ԱՄՆ–ի հետ սերտացող հարաբերությունների պատճառով նրանք կցանկանային, որ գործող նախագահը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին) պարտվեր այս ընտրություններում»։
Ռուբիոն ընդգծել է՝ իրենք չեն ասում Հայաստանին՝ դադարեցնել հարաբերությունները այս կամ այն երկրի հետ, իրենք պարզապես ուզում են ներկայություն ունենալ այստեղ և համագործակցել հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի թիվս Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն աջակցելու։
Ի դեպ, Ռուբիոն Փաշինյանի մասին խոսելիս ասել է՝ «գործող նախագահը»։
News.am
