Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվի վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սահակյանը ներկայացրել է իր փաստարկները և խնդրել բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այնուհետև ելույթ են ունեցել պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները: Նրանք դատարանին խնդրել են Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Դավիթ Մանուկյանն փաստարկներ է ներկայացրել ի պաշտպանություն իրեն։
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:
Sputnik Արմենիա
