Логотип

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք արդեն երրորդ օրն է՝ այստեղ կանգնած ենք ոչ թե քաղաքականության, այլ մեր ընտանիքների գոյատևման համար, ու չենք հեռանա, մինչև ձեռնարկությունը չվերաբացվի։ Այս մասին հայտարարել են «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի աշխատակիցները, որոնք հուլիսի 15-ին կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել։

Կապարակնքված շենքի մոտ հավաքված մարդիկ ընդգծել են, որ հարկադիր պարապուրդը հարյուրավոր ընտանիքների փաստացի զրկել է ապրուստի միակ միջոցից։ Աշխատակիցները պահանջել են անհապաղ հանել պետական կնիքները՝ հայտարարելով իրենց աշխատանքի իրավունքի կոպիտ ոտնահարման մասին։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում և նրա առանձնատանը լայնածավալ խուզարկությունները սկսվել էին հուլիսի 6-ին, որից հետո նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2022-2024 թվականներին կատարված ենթադրյալ խարդախության և փողերի լվացման գործով։

News.am