Логотип

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի աշխատակիցները հուլիսի 13-ին բողոքի ակցիա են իրականացնում՝ իրավապահ մարմիններից պահանջելով հանել աշխատանքի արգելքը և բացել կնքված արտադրական տարածքները։

Քաղաքացիները հայտարարում են, որ հարկադիր պարապուրդի պատճառով հազարավոր ընտանիքներ մնացել են առանց գոյության միջոցների, իսկ իրենց աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվում են։ Ունեցած տվյալների համաձայն՝ ձեռնարկության աշխատակիցները մտադիր են նաև շարժվել դեպի Քննչական կոմիտեի շենք՝ իրենց իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում և առանձնատանը լայնածավալ խուզարկությունները սկսվել են հուլիսի 6-ին, ինչից հետո նա ձերբակալվել ու կալանավորվել է։ Գործը վերաբերում է 2022-2024 թվականներին կատարված խարդախություններին և փողերի լվացմանը։ Հուլիսի 9-ին Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտը» կանցնի պետական սեփականությանը, իսկ կնքված օբյեկտներում ժամանակավոր կառավարիչներ կնշանակվեն։

News.am