Логотип

Շարմազանով․ Ովքեր չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ, հռչակվում են շպիnն

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետք է նայենք, թե Ադրբեջանում ու Թուրքիայում մի քանի ամիս առաջ դրա մասին ինչ են ասել»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին հարցին, առհասարակ՝ Հայաստանում տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ գործողություններին։

Նա նշեց, որ դեռ մեկուկես տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն է արել՝ նշելով Հայաստանում, իր բնորոշմամբ, ռևանշիստական ուժերին պետք է վերջ դրվի, Հայաստանի իշխանություններին կոչ է արել՝ կամ այդ հարցը լուծել, կամ էլ ինքը կլուծի։

«Ակնհայտ է, այդ ռևանշիստական ուժերի մեջ մտնում են այն գործիչները, որոնց համար Անկախության հռչակագիրը բացարձակ արժեք է, Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեք է, Արցախի հայկակականությունը, ինքնորշման իրավունքի իրացումը ՄԱԿ-ի կարևորագույն դրույթներ են, ում համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու Հայ դատը մարդու իրավունքների պաշտպանության հումանիստական կարևոր դրույթներ են։

Բոլոր նրանք, ովքեր չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ, հռչակվում են Ալիևի կողմից ռևանշիստներ, այստեղի իշխանության կողմից՝ եռագլուխ, քառագլուխ, նախկին, շպիոն։ Զարմանալու բան չկա»,- ասաց Շարմազանովը։

Panorama.am