Логотип

«Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակիցներ տարվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 8 կողմնակիցներ Մասիս համայնքի Արբատ գյուղից տարվել են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Յուրա Իվանյանը։

Նրա խոսքով՝ թե հստակ ինչում են կասկածվում ձերբակալվածները, առայժմ հայտնի չէ. պաշտպանական կողմին տեղեկություն չեն տրամադրել։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանին այս պահին թույլ չեն տալիս մտնել կոմիտե՝ իր պաշտպանյալների մոտ։

Sputnik Արմենիա