Логотип

Ուշակով. Աստանա եկած Հայաստանի փոխվարչապետը «ամեն ինչ հիանալի հասկանում է»

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի հետ կապված իրավիճակը քննարկվել է գործնական հունով, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Տեղի ունեցավ ստեղծված իրավիճակի գործնական քննարկում, իսկ այդ իրավիճակի մասին բոլորը հիանալի գիտեն», – ասել է նա։

Ուշակովը նշել է, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նիստին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, «դրական, նորմալ» տրամադրվածություն ունի։ «Նա նորմալ, խելացի մարդ է, ամեն ինչ հիանալի հասկանում է», – ասել է Ուշակովը։

Պարզաբանող հարցին պատասխանելով, թե արդյոք հայկական կողմը խնդրել է առանձին հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ, նա ասել է. «Ոչ։ Առանձին քննարկում նախատեսված չէր, և նույնիսկ հարցում չի եղել»։

News.am