Логотип

Պենտագոնը թիրախների ցուցակ է պատրաստել, իսկ Թրամփն ակնարկել է Իրանին նոր հարվածների մասին

Պենտագոնը Իրանում թիրախների ցանկ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել հարձակումները այդ երկրի վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

«Պենտագոնը ռազմական թիրախների հետ կապված մի շարք ծրագրեր է պատրաստել այն դեպքում, եթե Թրամփն ի վերջո հավանություն տա նոր հարվածներին», – ասված է հաղորդագրության մեջ:

CNN-ի տվյալներով՝ Պենտագոնը որպես թիրախ դիտարկում է Իրանի էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաև ենթակառուցվածքի տարրերը:

Նշվում է, որ մայիսի 16-ին Թրամփը փակ խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր թիմի առանցքային անդամների հետ: Հիմնական թեման Իրանի հետ հետագա պատերազմական գործողություններն են։

Վիրջինիայում նախագահի գոլֆ ակումբում հանդիպմանը ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինից Թրամփի վերադարձից անմիջապես հետո։

Աղբյուրների տվյալներով՝ մայիսի 16-ին վերջնական որոշում չի կայացվել։ Վարչակազմը ցանկանում էր նախ գնահատել Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի բանակցությունների արդյունքները։

CNN-ի տվյալներով՝ արդեն այս շաբաթվա սկզբին նախագահը երկրորդ քննարկումը կանցկացնի խորհրդականների նույն խմբի հետ։

Մայիսի 17-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Նա նաև լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով Իրանի հետ պատերազմի շարունակումը։

Sputnik Արմենիա