Логотип

Պեսկով․ ԵԱՏՄ հանդիպումների օրակարգը հեշտ չի լինելու՝ Հայաստանի հետ կապված իրավիճակի պատճառով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵԱՏՄ հանդիպումների օրակարգը բավականին բարդ է լինելու՝ հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Հենց վաղը երեկոյան կմեկնարկի այն հատվածը, որն ավելի շատ վերաբերում է ուրբաթ օրը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Նախատեսված է ԵԱՏՄ տնտեսական համաժողովը, իսկ վաղը կլինեն բուն բանակցությունները։ Օրակարգը հեշտերից չէ. բացի բուն ինտեգրացիոն թեմատիկայից, գիտեք նաև, որ Հայաստանի հետ կապված բարդ իրավիճակ կա»,- նշել է Կրեմլի խոսնակը։

News.am