Երևանից դեռ որևէ արձագանք չի եղել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու վերաբերյալ Մոսկվայի որոշման հետ կապված։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դեռ չի ստացվել»,– լրագրողներին ասել է Պեսկովը։
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 28-ին հայտարարել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրումը։ Մայիսի 22-ին կառույցը ժամանակավորապես նաև սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։
Մայիսի 15-ին հայտնի էր դարձել, որ «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում, ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցրել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։
Մայիսի 21-ին հայկական կողմը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ձեռնամուխ է եղել ձեռնարկությունների տեսչական ստուգումներին:
Sputnik Արմենիա
