ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ երկրների առաջնորդների հանդիպման շրջանակում համառոտ մտքեր են փոխանակել Հայաստանի հետ կապված իրադրության մասին։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նրանք երեկ մի քանի անգամ զրուցել են հանդիպման շրջանակներում։ Հայաստանի վերաբերյալ կարծիքների կարճ փոխանակում է եղել, բայց առարկայական քննարկում տեղի չի ունեցել. պարզապես ժամանակ չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի հարցը բարձրացվել է Պուտինի և Լուկաշենկոյի զրույցների ժամանակ։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ առաջնորդները հնարավորություն են ունեցել շատ լավ զրուցելու:
Մայիսի 29-ին Աստանայում անցկացվում է ԵԱՏՄ գագաթնաժողովը։
Sputnik Արմենիա
