Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կարբամիդ և ալյուր է ուղարկվել։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Նշվում է, որ այսօր Ադրբեջանի միջոցով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել կարբամիդով երկու և ալյուրով մեկ վագոն։
Հաղորդվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար է ուղարկվել։
Բացի այդ, Ադրբեջանից տարանցմամբ Հայաստան է արտահանվում նաև նավթամթերք։
Այսօրվա դրությամբ արդեն իսկ ավելի քան 10 հազար տոննա դիզվառելիք, 979 տոննա AI-92 տեսակի բենզին և 2 955 տոննա AI-95 տեսակի բենզին է արտահանվել։
Sputnik Արմենիա
