Логотип

Ռուսաստանից Հայաստան պարարտանյութերի հերթական խմբաքանակն է արտահանվել Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանը Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է արտահանել պարարտանյութերի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

2025 թվականի հոկտեմբերի վերջին Ադրբեջանը վերացրեց Հայաստանի համար իր տարածքով բեռների տարանցման արգելքը։

Նշվում է, որ ընդհանուր 408 տոննա պարարտանյութ է ուղարկվել։

Ադրբեջանի տարածքով ՌԴ–ից Հայաստան տարանցիկ փոխադրումների շրջանակում արդեն իսկ շուրջ 35 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար է մատակարարվել։

Տարանցումից բացի շարունակվում է նաև Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը։

Sputnik Արմենիա