Սիրելի’ երևանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Այս մասին հայտնում է ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
Հիշեցնենք՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։
Մամուլում գրում էին, որ Կատվալյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է, նաև մտերիմ է Ավինյանի հետ: Նրան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնից ազատեցին 2022-ի հոկտեմբերին` զոհվածների ծնողներին քարշ տալով Եռաբլուրից հեռացրած ոստիկաններին քննադատելու համար:
News.am
