USD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 32°C

Логотип

ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ

Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է, ու նաև որոշակի իմաստով թերևս անձնական։

Իսկ շերտերն՝ ըստ իս, շատ են։

Գործնականում, իրավիճակը, երբ նախօրեի հարցուպատասխանից հետո ըստ էության ուժային գործիքի ազդեցության են ենթարկվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդիները, վկայում է այն, ինչ դիտարկել եմ վերջին շրջանում պարբերաբար․ իրադարձությունների այդօրինակ ընթացքն ու այսպես ասած արմատական դիմակայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու նաև անձնական տարերքն է, որի առիթները նա օգտագործում է լիուլի։

Ես սա բնորոշել եմ ընդդիմության համար առաջացած քաղաքական թակարդ։ Այդ բնորոշումը կարող է թողնել հակասական տպավորություն, հարց առաջացնելով, թե՝ իսկ ի՞նչ է, որևէ կոշտ խոսք չասե՞ն Փաշինյանի հասցեին, որպեսզի նրան չտա՞ն առիթ։ Հարցը հնչում է միանգամայն տրամաբանական։ Չէ՞ որ մեծ ցանկության դեպքում առիթ նա միշտ էլ կգտնի։

Հնարավոր է։ Բայց, փորձենք գնահատել այս իրավիճակի, իրողությունների այս հարաբերակցության ՕԳԳ–ն Փաշինյանի, ու հանրային շահի տեսանկյունից։ Ես այստեղ չեմ տեսնում հանրային շահի սպասարկման մեծ դիապազոն։ Այսօրինակ պատկերները ըստ էության մեծացնում են քաղաքական պրոցեսներից հիասթափվող հանրային շրջանակի տրամագիծը։

Եվ սա նպատակներից կամ թիրախներից մեկն է, որ փորձում է խոցել վարչապետ Փաշինյանը՝ հատկապես բավականին նկատելի նախընտրական ակտիվությունից հետո, երբ բարձր էր մասնակցությունը, հետևաբար՝ քաղաքական պրոցեսի հանդեպ հետաքրքրությունը։ Իհարկե, ընտրությունից հետո այդ բարձրությունը նվազում է անգամ ինքնաբերաբար, բայց հարցն այստեղ այն է, որ ակտիվությունը դրսևորման առումով իհարկե նվազում է, իսկ ահա՝ մտայնության, քաղաքական պրոցեսի հանդեպ հետաքրքրության տեսանկյունից՝ այդ նվազումը կամ էական նվազումը թերևս այդքան էլ ակնառու չէ։

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը մոտիվացված է առավել արագ ու առավել շոշափելի առաջացնել հենց հետաքրքրության նվազում, երբ տեղի ունեցողին կհետևեն միայն իր ակտիվ համակիրներն ու ընդդիմության ակտիվ համակիրները, այդպիսով ներքաղաքական պրոցեսը վերադարձնելով մարգինալության ռեժիմ։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, վերլուծաբան

Verelq.am