Логотип

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կալանավորվել է 3 ամսով

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որը տնային կալանքի տակ էր, երեկ կալանավորվել է 3 ամսով։

Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սպարտակ Ղուկասյանը երեկ կալանավորվել է, սակայն հայտնի չէր ժամկետը։ Նախօրեին Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայտնել էր, որ դատական նիստն անցկացվել է առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության:

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով և գտնվում էր տնային կալանքում, սակայն նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։ Ապրիլին Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով։