Логотип

Փաշինյանի հետ վիճած կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել

ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետ թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուհի, մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին պոլիկլինիկայում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։

Մեր տեղեկություններով, սակայն, բժիշկը հրաժարվել է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արփինե Սողոյանի դուստրը` փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ պոլիկլինիկայից մորն աշխատանքից ազատելու դեպքում իրավական ընթացակարգեր կլինեն։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրում էր ՔՊ-ի վարչապետի թեկնածուին «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»:
Փաշինյանն հունից դուրս եկավ ու սկսեց խոսել դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, որտեղ իր հասցեին ենթադրյալ սպանության սպառնալիքներ են հնչեցնում:

Ավելի ուշ պարզվեց, որ Փաշինյանին մոտեցած կինը թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է, ում հարազատ եղբայրը 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է: