Արաբկիրի Վաղարշյան փողոցի բակերից մեկում հնչած կրակոցների դեպքի առթիվ 1 անձ ձերբակալվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ կրակոցները հնչել են հուլիսի 12-ին: Միաժամանակ նույն բակում 3 մեքենայի բախում է տեղի ունեցել:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով»,- ասացին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, պարկուճներ, գնդակներ, կացնի կոթ: Ըստ լրատվամիջոցների՝ կրակոցների հետևանքով 2 վիրավոր կա:
