Логотип

ՔԿ․ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնավնասման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև նա տեղափոխվել էր Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել էր։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել են, որ տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն: