Логотип

ՔԿ․ Նուբարաշենի հոգեբուժարանում տղամարդու մահվան փաստով ձերբակալվածներ չկան

Քաղաքացուն (Արմեն Հովհաննիսյանին) ինքնասպանության հասցնելու քրեական գործով ձերբակալվածներ չկան: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև տեղափոխվել է Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել է։ Մայիսի 17-ին ՔԿ–ն հայտնեց, որ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։

«Քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան», – Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն: