Ամերիկյան պատվիրակության՝ Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ն և Ադրբեջանն ստորագրել են ավելի քան 8 մլրդ դոլարի ընդհանուր արժողությամբ համաձայնագրեր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քալեբ Օրը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետդեպարտամենտի խոսնակին, նշել են, որ կողմերը քննարկել են էներգետիկայի և էներգետիկ անվտանգության, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային և տարանցիկ երթուղիների հետ կապված կոնկրետ նախագծեր։
Վաշինգտոնն ու Բաքուն քննարկել են նաև ավիացիայի ոլորտում համագործակցությունը, արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրումը և Ադրբեջանի թվային ենթակառուցվածքների արդիականացումը։ Համաձայնագրերն ստորագրվել են SOCAR-ի և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունում։
Մայիսի 26-ին, Երևան կատարած այցի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել էր ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, «Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», ինչպես նաև «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը»։
Armenia Today
