Կիևյան կամուրջը հունիսի 17-ից փակ կլինի երթևեկության համար: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը հունիսի 1-ին ասել էր, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսում են սկսել ուսումնական դասերի ավարտից հետո և ավարտել մինչև ուսումնական տարվա սկիզբը։ Թևոսյանը նշել էր` հիմնանորոգման որոշակի աշխատանքների ժամանակ միայն կողային հատվածները կփակեն։։
«Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու»,– ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Թևոսյանն ասել էր, որ կամուրջն ամբողջությամբ կփակվի միայն ասֆալտբետոնյա ծածկի և կարերի փոխարինման ժամանակ։
Sputnik Արմենիա
