Логотип

Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած շոգի պատճառով մոտ 2 հազար մահ է արձանագրվել

Ֆրանսիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում երկրում ուժեղ շոգի ֆոնին ավելի քան 2 հազար հավելյալ մահվան դեպք է արձանագրվել։

Ըստ նրա՝ հրապարակված տվյալները հիմնված են ստացված մահվան արձանագրությունների մոտավորապես 60%-ի վրա, ուստի վերջնական թվերը կարող են ճշգրտվել։

Նախարարը հստակեցրել է, որ խոսքը նախնական վիճակագրության մասին է, որը կհստակեցվի ամբողջական տեղեկությունների ստացմանը զուգընթաց։

News.am