Логотип

Ալիև․ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերն անընդունելի են

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դա անթույլատրելի է և հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արգելափակելու փորձ է», – ասել է Ի. Ալիևը:

Նա հիշեցրել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են բանակցային ձևաչափի փոփոխմանը:

«Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, ոչ թե ուղղակի հանուն բանակցությունների: Նրանք պետք է հանգեցնեն ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրմանը», – ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ստատուս քվոն անընդունելի է Բաքվի համար, և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային ճանաչում ունեցող սահմանների շրջանակներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: