«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը փոխել է որոշումը. նա արձակուրդից հետո մտադիր է ընդհանրապես հեռանալ թանգարան–ինստիտուտից։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գզոյանը տնօրենի պաշտոնից հեռացումից հետո արձակուրդ է վերցրել, որը բավական երկար կտևի, քանի որ մի քանի տարվա կուտակված արձակուրդ ունի: Տեղեկություն էր տարածվել, որ նրան առաջարկել են արձակուրդից վերադառնալուց հետո որպես գիտաշխատող մնալ և աշխատել թանգարանում։
«Շուրջ 1 ամիս արձակուրդում գտնվելու ընթացքում Գզոյանը փոխել է որոշումը՝ նա արձակուրդից հետո մտադիր է ազատման դիմում գրել նաև գիտաշխատողի հաստիքից։ Գզոյանն այս ընթացքում ժամանակ առ ժամանակ թանգարան է գնում՝ կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար։ Այցերի ընթացքում չի հանդիպում և չի շփվում տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի հետ»,–գրում է «Հրապարակը»։
Sputnik Արմենիա
