Логотип

Սպանվել է տան մոտ

Հեռուստաալիքի տվյալներով, մարդասպանները սպասել են տան մուտքի մոտ, եւ հենց նա հայտնվել է, կրակ են բացել։ Սպանությունից հետո հանցագործները հեռացել են իրենց սպասող ավտոմեքենայով։

Մարմինը գտնելու մասին տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկովյան շրջանի գլխավոր վարչությունը։ Իրավապահների խոսքով, իրականացվում են հանցագործների հայտնաբերման միջոցառումներ՝ հայտնում է МК-ն։

Սպանության վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբ, ոստիկանները հանցագործության վկաների են որոնում։

Ինչպես հայտնում է «Ցարգրադը», Թումանյանը զբաղվում էր մեծածախ առեւտրով։ Նա 34-35 տարեկան էր։