Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
«Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
News.am
