Միհրան Հարությունյան. Մեզ զրկել են մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը:
«Եղբայրներ, ցավոք, պետք է խոստովանեմ, որ ամեն ինչ չէ, որ մեր ուժերի սահմանում է: Մենք այստեղ էինք եկել՝ թողնելով մեր ընտանիքները, հարազատներին ու ընկերներին: Այնքան մարդ է զոհվել, այնքան շատ երիտասարդներ կան, որոնք դեռ շատ բան ունեին անելու այս կյանքում: Այժմ ունենք հազարավոր հաշմանդամ երեխաներ: և այս ամենն արվեց մեր հայրենիքի համար, և ոչ ոք չի կարող ասել, որ դա անիմաստ էր: Բայց, ցավոք, մենք ամեն ինչ չենք որոշում: Մենք ինչ-որ խաղի, ինչ-որ ֆիլմի մեջ մտանք, որտեղ ռեժիսորները դիմակավոր մարդիկ էին: Մենք չնահանջեցինք: Նրանք ամեն ինչ որոշեցին մեր փոխարեն: Ես ոչ մի պահանջ չունեմ Արցախի իշխանություններից, Արայիկ Հարությունյանից, որոնք այստեղ էին և արեցին այն, ինչ կարող էին:
Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկեցին մինչև վերջ մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից: Ավելի վատ չէր կարող լինել: Իմ ժողովուրդը չի պարտվի և չի մահանա: Բոլորը տեսան, թե ինչ է պատահել: Ո՞վ էր այնտեղ, ով փախավ ռազմի դաշտից ՝ պոչերը ոտքերի արանքում: Ես դերասան չեմ և չեմ խաղա այս պետական խաղերը: Մինչև հաջորդ անգամ: Իմ մեծ հայ ժողովուրդը ուժեղ լինի: Ես քեզ հետ էի, կամ ու կլինեմ»,- գրել է Միհրան Հարությունյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 05:22
Заявления властей Армении в контексте Геноцида армян настолько синхронизированы с турецкой политикой отрицания, что президент Турции позволяет себе подобным образом говорить об Армении и диаспоре. Об этом в беседе со Sputnik Армения заявил декан факультета востоковедения ЕГУ, тюрколог Рубен МЕЛКОНЯН.
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.