Последние новости

Մանվել ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ ՉԵՄ ԴԻՄԱՆԱ»

Մահացել է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջը հասան իրանց նպատակին…»:

Մանվել Գրիգորյանին նվաստացրել են ամեն կերպ. պնդում էին, թե նա գողացել է զինվորների «տուշոնկան» ու զուգարանի թուղթը։ Ինչպես հետո պարզվեց, Գրիգորյանի մտերիմ մարդկանց պահեստներում հայտնաբերված «տուշոնկաներն ու սգուշչոնկաները» հատկացվել էին Երկրապահին Պաշտպանության նախարարության կողմից. ԱԴ իրավիճակների համար նախատեսված «չոր օրապահիկն» էր։ Բայց, ինչպես հայտնի է, եթե կա մարդը, ապա հոդված միշտ էլ կգտնվի, և Մանվել Գրիգորյանը, ինչպես նաև նրա կինն ու որդին, դարձան աղմկահարույց քրեական գործով գլխավոր մեղադրյալներ, որով գեներալին ու նրա մերձավորներին ներկայացվեց ապօրինի զենք պահելու, պետական միջոցները վատնելու, հարկերից խուսափելու մեղադրանք։ Իսկ ամենամեծ հանցագործությունը, ինչպես պատմում էր հեռուստացույցը, այն էր, որ Մանվելն արջ ուներ, որին կերակրում էին հենց այդ տուշոնկայով։

Ինչ ճիշտ է՝ ճիշտն է, Մանվելի մասին մենք բոլորս էլ լսել ենք տարբեր խոսակցություններ։ Նրա դաժանության մասին լեգենդներ էին շրջում, և հավանաբար դրանց մեջ կար նաև ճշմարտության մասնիկ

... Բարդ ճակատագրի տեր մարդը, հասարակ տղան՝ Արշալույս գյուղից, Արցախյան առաջին ազատամարտի տարիներին դարձավ հարվածային բրիգադի լեգենդար հրամանատար՝ ԼՂՀ Պաշտպանության բանակում, որի ստորաբաժանումները վճռական մասնակցություն են ունեցել Մարտակերտի ազատագրմանը և այդ պատերազմի այլ մարտերին: Ավելի ուշ վայելում էր իշխանության բարեհաճությունը, բայց 2008-ին, տրվելով Լևոնի ու Նիկոլի հրապուրանքին, պատրաստ էր միանալ 2008-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը վիճարկող ցուցարարներին։ Սակայն, լինելով պաշտպանության փոխնախարարի կարգավիճակում, նախազգուշացում և քաղաքականությանը չմիջամտելու հրաման ստացավ, ինքն իրեն ենթարկեց տնային կալանքի և բողոքավորներին միանալու խոստումը չկատարեց։ Նիկոլը նրան դա ներել չէր կարող, և երբ եկավ իշխանության, սկսվեց Մեծ հալածանքը

Գեներալին կալանավորեցին։ Փաշինյան-Հակոբյան զույգի ընտանեկան թերթում հայտնվեց Մանվել Գրիգորյանի նվաստացուցիչ լուսանկարը բանտախցում։ Երբ վերջապես սկսվեց դատավարությունը, պարզվեց, որ Մանվելն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Գեներալի փաստաբաններն ահազանգում էին՝ պնդելով, որ Գրիգորյանը ծանր հիվանդ է և կալանքի տակ պահելը դանդաղ մահվան է դատապարտում նրան։

Երկար ժամանակ իշխանությունն անտեսում էր բոլոր ահազանգերը և չհեռանալու ստորագրությամբ ազատեց կալանքից միայն այն ժամանակ, երբ Արցախի հերոսի ծայրահեղ վիճակն այլևս անհնար էր թաքցնել, պարզ դարձավ, որ գեներալը մահամերձ է։ Փաստաբանները միջնորդում էին, որ Գրիգորյանին թույլ տան բուժման մեկնել արտասահման, իշխանությունը բազմիցս մերժեց։

Սկսվեց նոր պատերազմն Արցախում, և կաթիլայինի տակ գտնվող գեներալը ոտքի ելավ ու իր Երկրապահի հետ կրկին մեկնեց Արցախ։ Երկար չմնաց այնտեղ։ Առողջական վիճակը վատթարացավ, և նրան վերակենդանացման ավտոմեքենայով բերեցին Երևան։

Այսօր Մանվել Գրիգորյանն այլևս չկա։ Նա համալրեց Նիկոլ Փաշինյանի, նրա հետ քայլողների և բոլոր նրանց քաղաքականության զոհերի ցուցակը, ովքեր մասնակցել են գեներալի հալածանքին։ Մեկը՝ հազարավորներից... Դեռ քանի՞սն են լինելու։

Ողբերգությունն այն է, որ գեներալը հեռացավ՝ իմանալով, որ իր կյանքի գործը, իր պատվի գործն ի չիք է դարձել։ Գեներալի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի վերջին խոսքերը եղել են հետևյալը. «Անունս ջնջեցին՝ դիմացա, բայց ազատագրածս հողերի հանձնմանը չեմ դիմանա»: Հալածյալ գեներալն իր խոսքի տերը եղավ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НОВАЯ «МИССИЯ» НИКОЛА ПАШИНЯНА
      2024-06-24 10:05

      Как сообщают информационные агентства, бывший заместитель Генсека ООН, армянин-киприот Бенон Севан в ходе семинара The Foreign Policy Challenges of Armenia (Внешнеполитические вызовы Армении), состоявшегося в университете Никосии, выразил сочувствие послу Армении на Кипре Тиграну Мкртчяну в связи с тем, что последнему приходится представлять страну, у которой нет последовательной международной политики. На самом деле такая политика у Пашиняна, конечно, есть.

    • СЮР
      2024-06-20 09:41

      Никол Пашинян разъезжает по селам Сюника и показывает измученным сельчанам то ли видео, то ли фото с обвязанным колючей проволокой забором у села Воскепар. Показывает сие и восторгается: дескать, смотрите, вместо позиций, которые мы преподнесли Азербайджану, теперь здесь колючая проволока, через которую не одна корова не проскочит… «Проскочит» ли через колючую проволоку снайперская пуля, артиллерийский снаряд, или дрон-камикадзе, премьер благоразумно умалчивает. Но сюр не в этом.

    • «ОТВЕТКА» НИКОЛА ПАШИНЯНА
      2024-06-17 10:03

      Как и предполагалось, развернулись репрессии. А что еще делать Пашиняну? Надо же как-то оправдать действия своих силовиков 12 июня, когда демонстрантов начали забрасывать свето-шумовыми гранатами. Десятками забрасывать, в результате чего многие получили травмы, некоторые увечья. Свето-шумовая атака сопровождалась избиениями, задержаниями, дальнейшими унижениями задержанных уже в полицейских участках.

    • НЕНАСЫТНАЯ КАРМА НИКОЛА ПАШИНЯНА
      2024-06-14 09:53

      Не стоит рассчитывать, что Пашинян остановится на малой крови. Его карма еще не насытилась, она вообще не насыщается, доказательств тому немало, начиная с 1 марта 2008 года. Иначе давно бы ушел в отставку.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ