Последние новости

ՀԱՐԿԱՎՈՐ Է ԳԻՏԱԿՑՄԱՆ ԿԱՊԻՏԱԼԱՑՈՒՄ

Նիկոլը մտավոր առումով չի աճել «կռուտիտ լինելու» մակարդակի

Երրորդ նախագահի նույնիսկ ամենաթունդ հակառակորդները հոգու խորքում համոզված են, որ եթե Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին հրաժարական չտար, ապա Արցախն այսօր հայկական կլիներ։ Արցախը դատապարտված չէր, ինչպես որ փորձում է ներկայացնել Փաշինյանը, որի համար բանակցային գործընթացի էությունը հանգեց «կռուտիտ» փողոցային բառին՝ ժարգոնային արտաբերմամբ։

Այն, ինչն այդ տգետն անվանում է «կռուտիտ», հենց իրական քաղաքականությունն է, որը 30 տարի աշխատել է արդյունքի ուղղությամբ, այդ ընթացքում Արցախի Հանրապետությունում հասակ է առել զինվորների ու սպաների, բժիշկների և ինժեներների, քաղաքական ու հասարակական գործիչների մի ամբողջ սերունդ, ստեղծվել են ձեռնարկություններ, դպրոցներ, հիվանդանոցներ ու մանկապարտեզներ:

Եթե Նիկոլը մտավոր առումով աճած լիներ «կռուտիտ լինելու» մակարդակի, ապա Արցախը մերն էր լինելու ևս 30, իսկ հետո՝ էլի 30 և բազմաթիվ անգամ 30 տարիներ, մինչև անվերջություն։ Նույն այդ «կռուտիտը» նախկին իշխանության օրոք արդեն հանգեցրել էր նրան, որ աշխարհը սկսել էր հաշվի նստել իրողությունների հետ. հայկական երկրորդ պետության գոյության հետ՝ ժողովրդաիշխանության բոլոր ատրիբուտներով և սեփական Սահմանադրությամբ։ 2016-ի ագրեսիայից հետո Ալիևը խոստովանել է, որ փակ դռների հետևում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։ Կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը լկտիացավ այն աստիճան, որ սկսեց պնդել, թե տարածքների հանձնումը կանխորոշված էր 2016-ի պատերազմով: Իրականում 2016-ի պատերազմով կանխորոշվեցին զսպող մեխանիզմները՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի համաձայնագրերի տեսքով:

Եթե քաղաքական գործընթացները ղեկավարեր պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ, ապա ոչ մի լայնածավալ պատերազմ չէր լինի։ Պատերազմի վտանգը միշտ էլ եղել է, բայց Փաշինյանը նյութականացրեց այդ վտանգն իր դիլետանտիզմով, վերելակային դիվանագիտությամբ, «կիրթ» ու «կառուցողական» Ալիևի հետ անմիջական կապով, հակազգային քաղաքականությամբ, հայոց լեզվի, Եկեղեցու և ավանդական արժեքների դեմ ոտնձգություններով։ Պատկերն ամբողջացնելու համար հավելեք փչացրած հարաբերությունները ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ, կարգավորման թեմայով իրարամերժ հայտարարությունները, հաղթանակի գեներալների հետապնդումը և այնպիսի լուծում գտնելու փորձը, որն «ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ 20 տարի առաջ Փաշինյանի թերթը մեղադրում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մեղրին հանձնելու փորձի մեջ։ Այսօր Մեղրիում նախատեսվում է վերգետնյա էստակադի կառուցում՝ թուրքական դրոշների տակ…

Մեծ քաղաքականությունը չեն իրականացնում գրչի մեկ հարվածով 950 հազար հեկտար հատելով։ Այդպես վարվում են նրանք, ում բերել են այն հաշվարկով, որ տրանսգենդերների հովանավոր մարդուկը հանուն ղեկավար աթոռի կդիմի ցանկացած քայլի։ Վարկածներից մեկի համաձայն՝ գործընթացն արագացում է ստացել, երբ մարդուկի գրպանը կանաչ թղթադրամների միլիոններ են գցել. այն փողերի, որ Իլհամ Ալիևը տվել է պարոն Սորոսին՝ Հայաստանը ներսից ապակայունացնելու համար։ Այդ ապակայունացման ուղղությամբ 2018-ի ապրիլից ի վեր զօրուգիշեր աշխատել է Սորոսի ազդեցության գործակալների բանակը։ Հինգերորդ շարասյունը հող էր նախապատրաստում պարտության և Արցախը հանձնելու համար։

Պուտինի հայտարարությունից հետո նույնիսկ ամենաանհուսալի «պողոսները» հասկացան, որ Փաշինյանը հանձնել է Շուշին՝ հրաժարվելով ՌԴ նախագահի Ալիևի հետ համաձայնեցրած առաջարկից, որն արվել է դեռ հոկտեմբերին։ Փաշինյանը գերադասեց հայ զինվորների մահը ադրբեջանցի փախստականների վերադարձին համաձայնելուց, որոնք երբեք չէին վերադառնա Հայաստանի պրոտեկտորատի տակ գտնվող քաղաք: Նա Պուտինին ասել է, թե այդ առաջարկը սպառնալիք է համարում Հայաստանի և Արցախի անվտանգությանը։ Պուտինը, իր իսկ խոսքերով, այդպես էլ չի հասկացել, թե ինչում էր ամփոփված այդ սպառնալիքը։ Իսկ Պուտինի այն խոսքերը, թե իբր՝ Փաշինյանը դավաճան չէ, ընդամենը տուրք են դիվանագիտական վարքականոնին։ Բարեկամ պետության առաջնորդի մասին ընդունված չէ բարձրաձայն ասել դառը ճշմարտությունը։

Մրրկայնությունը վերաճում է քաոսի

«Հնարավորություն է եղել կանխելու պատերազմը, և այս դահլիճում կան մարդիկ, որոնք հստակ գիտեն, թե ինչ պատճառներով դա չի արվել», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը (ԲՀԿ խմբակցություն): Նրա խոսքերով՝ հետագայում հայտնի կդառնա, թե ով կարող էր դադարեցրել պատերազմը հենց շփման գծում, բայց չի արել դա։

Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարության ստորագրումից հետո, արտաքին քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը անվանեց «ցավի կապիտալիզացիա»։ Նա կշտամբեց ընդդիմությանը, թե իբր՝ վերջինս շահարկում է հասարակական տրամադրությունները։

Եթե անգամ այդպես է, ապա գործընթացը շարժվում է գիտակցման կապիտալացման հետ զուգահեռ։ Հրաժարականների շքերթի խորապատկերին (ամենից աղմկահարույցը դարձան արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, նրա տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Ավետ Ադոնցի, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականները)՝ ներքաղաքական մրրկայնությունն աստիճանաբար վերաճում է համատարած քաոսի։ Երկրում մոլեգնում են վարչապետի բանդաները, որոնք սպանում են Նիկոլի քաղաքական ընդդիմախոսներին, դանակահարում նրանց, սպառնում նրանց ընտանիքների անդամներին։ Նիկոլը աքցանի պես կառչել է իշխանությունից, նրան չեն կասեցնի ո՛չ արյունահեղությունը, ո՛չ քաոսը, ո՛չ էլ բողոքող զանգվածները։ Մարդուկի ու իր կնոջ համար վարչապետի աթոռը կուշտ կյանքի երաշխիք է, իրենց հաճույքների համար նրանք պատրաստ են ոտնահարել ամեն ինչ, այդ մարդիկ ոչ մի սրբություն չունեն։

Նիկոլից առաջ ոչ ոք ոչ մի փաստաթուղթ չի՛ ստորագրել

Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը հրաժարական են տվել հասարակության ու քաղաքական ընդդիմախոսների ճնշման ներքո։

Այսօր նրանք, ովքեր 2018-ին կողմ են եղել Սարգսյանի հրաժարականին, պահանջում են, որ Նիկոլը հեռանա պաշտոնից, սակայն նրա համար այդ պահանջները դատարկ հնչյուն են. Նիկոլը չի պատրաստվում հեռանալ, և դեռ պարզ չէ, թե ով և ինչպես կարող է ստիպել նրան հրաժարական տալ, համենայնդեպս 17 կուսակցությունների հանրահավաքները ցույց տվեցին, որ նման ակցիաները Նիկոլի վրա չեն ազդում։ Նիկոլի տերերը խորապես շահագրգռված են, որ նա գործը հասցնի մինչև վերջ։ Ընդդիմությունը հետևում է «նոր վարչապետ՝ նոր բանակցություններ» սկզբունքին, իսկ Սորոսն ու իր գործակալները ձգտում են հասնել նրան, որ Նիկոլը գործը հասցնի ավարտին՝ վերջնական դիվանագիտական լուծմանը, հայոց պետականության լիակատար փլուզմանը։

Ֆեյքերի ֆաբրիկան գործում է անխափան, զանգվածներին ներշնչում են, թե Արցախը հանձնել են վաղուց, թե դա Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է, իսկ Փաշինյանը, իբր, արել է այն, ինչի նրան հարկադրել է նախորդների քաղաքականությունը։ Այդ անհեթեթությանը հավատում են միայն ամենաանհուսալի «պողոսները», որոնց ուղեղն արդեն լվացել են, թե իբր՝ կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը ստորագրվել է Նիկոլի իշխանության գալուց շատ առաջ։

Իրականում բոլոր նախագահների օրոք բանակցություններ են ընթացել, և դրանք կարող էին վերաբերել ամենատարբեր առաջարկների ու կոմբինացիաների՝ ընդհանուր պետությունից, համատեղ տնտեսական տարածքից մինչև 5+2 սխեմա, բայց Նիկոլից առաջ ոչ ոք ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել և մտադիր էլ չի եղել ստորագրել։ Նիկոլը որակեց դա «կռուտիտ» բառով։ Կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը ստորագրել է Նիկոլը, տարածքները հանձնել է Նիկոլը, ընդ որում՝ ոչ միայն նրանք, որոնց շուրջ բանակցություններ էին ընթանում, այլև նրանք (Շուշին, Հադրութը և այլն), որոնց պատկանելությունը չի վիճարկվել ոչ մի փուլում: Փաշինյանը ստորագրեց խայտառակ կապիտուլյացիան, իսկ հիմա ատամներով կառչել է իշխանությանը. անպարկեշտության աստիճան։ Տրանսգենդերների հովանավոր մարդուկի այս ամոթալի պահվածքն արդեն ծաղրի առիթ է դարձել ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Զանգվածային գիտակցումը երկար ու տանջալի գործընթաց է, բայց այն արդեն սկսվել է։

Հայ հասարակությանը հարկավոր է գիտակցման կապիտալացում, այլ կերպ ասած ՝ զանգվածային գիտակցումը պետք է կոնկրետ քաղաքական քայլերի ձև ստանա։ Խոսքը փափուկ համաժողովրդական ճնշման մասին է, որը կստիպի Փաշինյանին ենթարկվել մեծամասնության կամքին և տեղը զիջել նրան, ով կկարողանա բանակցությունների ընթացքում գրագետ կերպով պաշտպանել Հայաստանի և այն տարածքի շահերը, որ մնացել է նախկին Արցախի Հանրապետությունից։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։