Последние новости

ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասցրեց իրավիճակը հազարավոր զոհերի, տարածքների կորստի, տնտեսական բազմամիլիոնանոց ակնհայտ վնասի։ Նա գործնականում ի չիք դարձրեց նաև Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու սպառնալիքը, եթե Բաքուն գնա լայնածավալ արկածախնդրության, այդպես էլ մնաց լոկ սպառնալիք։ Թեև հենց պատերազմի թեժ շրջանում էր ամենահարմար պահը։

Այն ժամանակաշրջանում, երբ բոլորը խոսում էին մարտերի գոտում Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներից վարձկանների ներգրավման մասին, երբ տարբեր երկրների ԶԼՄ-ներում լիառատ էին հաղորդագրությունները հակամարտության մեջ Թուրքիայի գրեթե անմիջական ներգրավվածության մասին, ամենահարմար պահն էր ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար։ Ոչ ոք չէր հանդիմանի Հայաստանի ղեկավարությանը նման քայլի համար։ Բայց դա չարվեց։ Չկնքվեց նույնիսկ Արցախին ռազմական օգնություն ցուցաբերելու պայմանագիր, ինչի մասին ևս շատ է խոսվել նախորդ ժամանակաշրջանում։

Այսօր իրավիճակն այդ առումով առավելևս ճնշող է։ Ալիևն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր որպես այդպիսին գոյություն չունի։ Միջնորդներն առարկում են՝ պնդելով, որ Մինսկի խումբն ու նրա առաջարկած կարգավորման սկզբունքները մնում են օրակարգում։ Երևանը ԱԳՆ-ի շուրթերով երկչոտ մրմնջում է այն մասին, որ երբ իրավիճակը կարգավորվի, պետք է շարունակել բանակցությունները…

Հարց է առաջանում. բանակցություններ՝ ինչի՞ շուրջ։ Խաղաղ գործընթացի միակ կետը, որն ընդգրկված չէ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։ Բաքուն ասում է, թե նման հարց պարզապես չկա։ Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը բանաձևեր են ընդունում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին: Իսկ Երևա՞նը։ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանում է դա որպես պատմական փաստ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը, իբր, մտել է միջազգային հարաբերությունների օրակարգ: Կրկին ստում է, սովորության համաձայն կամ սովորական դիտավորությամբ։

Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը միջազգային հարաբերությունների օրակարգում է առնվազն այն ժամանակներից, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման երեք սկզբունքներից մեկով նախորոշվեց, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է վճռվի հանրաքվեի միջոցով։ Ընդ որում սահմանափակումներ չկան այն հարցերի առումով, որոնք կարող են դրվել հանրաքվեի։ Բայց ո՞վ է այսօր հիշում այդ մասին Երևանում կամ Ստեփանակերտում։

Օրերս Ստեփանակերտ այցելեց Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը, որը Սենատում ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից էր։ Բայց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին հաղորդագրություններում մի բառ անգամ չկա այն մասին, թե պաշտոնական Ստեփանակերտը դիմել է Փարիզին՝ խնդրելով ճանաչել ԼՂՀ անկախությունը կամ գոնե արագացնել բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում։

Համանման պատկեր ենք տեսնում նաև ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի Փարիզ կատարած այցի պարագայում։ Ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նա խոսում է ամեն ինչի մասին, բայց միայն ոչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, առավելևս անկախության ճանաչման անհրաժեշտության: Լրագրողը խնդրում է ճշտել, թե ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում այդ հարցին, ինչպե՞ս է Երևանն ընկալում Արցախի ինքնորոշման հարցը։ Արա Այվազյանը պատասխանում է ընդհանուր արտահայտություններով, թե՝ իր կարծիքով, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի պահպանումը կնպաստի խնդրի վերջնական լուծմանը…

Տպավորություն է ստեղծվում, որ Այվազյանի Փարիզ կատարած այցի գլխավոր նպատակը ֆրանսիացի գործընկերներին փոխանցելու ցանկությունն էր, որ Արցախի անկախության ճանաչումը Երևանին պետք չէ... Դրա համար էլ պաշտոնական անձանցից ոչ մեկն այսօր չի ասում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչը Երևանի պաշտոնական դիրքորոշումն է եղել 30 տարի շարունակ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.

    • ТРЕТИЙ КРИЗИС
      2024-04-22 11:58

      Правительство Пашиняна официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, требуемые Баку на севере Армении. Вооруженные силы Азербайджана без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области Армении у армяно-грузинской границы. Эти решения "бастионом демократии" приняты, не считаясь с мнением жителей приграничных сел и всей Армении.

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։