Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԵՊԱՐԱՏԻԶՄԸ, կամ՝ ՁԱԽՈՂՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՍՑԵՆԱՐՆԵՐ…

Ընթանո՞ւմ են արդյոք գաղտնի բանակցություններ Թուրքիայի հետ:

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հերքեց ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, որ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին սկանդալային հայտարարության ստորագրումից հետո սեպարատ բանակցություններ են տեղի ունեցել Փաշինյանի և Թուրքիայի ղեկավարության միջև:

Հայկական ԶԼՄ-ներում արդեն տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ թուրքական կողմը հաղորդակցության ապաշրջափակման համար պայման է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բացառումը Հայաստանի ազգային օրակարգից: Ռուբինյանին ոչ ոք չհավատաց, քանզի արդեն հայտնի է ոչ միայն Ալիևի հետ Փաշինյանի սեպարատ բանակցությունների, այլև հայկական ղեկավարության և Արևմուտքի թուրքամետ քաղաքական շրջանակների համատեղ ծրագրերի մասին։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս պատմեց, թե ինչպես է սեփական տնից հեռանալ հարկադրված նախկին հադրութցին Ստեփանակերտում հրկիզել մի խանութ, որի համասեփականատերը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն է: Մինասյանը պատմեց, որ Հարությունյանն ու իր շրջապատին պատկանող գործարար Կամո Աղաջանյանը կանխավ վաճառել են իրենց բիզնեսները Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Հադրութում՝ իմանալով, որ այդ տարածքները «պայմանավորված պատերազմի» արդյունքում հանձնվելու են ադրբեջանցիներին։ Նրանց տեղեկատվության գլխավոր աղբյուրն է եղել անձամբ վարչապետ Փաշինյանը, որը ներքաշել է Արայիկ Հարությունյանին իր դավաճանական ծրագրերի իրականացման մեջ։

Այն մասին, որ Արցախի ճակատագրի վերաբերյալ սեպարատ բանակցությունները սկսվել են դեռևս 2018թ. ամռանը, վկայում են միանգամից մի քանի աղբյուրներ։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պնդում է, որ նույն տարվա աշնանը նեղ շրջանակներում արդեն խոսվում էր թուրքական ներդրումներ ընդգրկելու ծրագրի մասին՝ տարածքների դիմաց և ոչ միայն։ Հիշո՞ւմ եք Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցի պատմությունը, որը նոր իշխանությանը նվիրեց Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը: Հյուրանոցը ի սկզբանե բավական բարվոք վիճակում էր, սակայն իշխանությունն այդպես էլ գնորդ չգտավ, և շքեղ անշարժ գույքը 2,5 տարվա ընթացքում բավականին խարխլվեց։

Նիկոլի շրջապատի ծրագրերի համաձայն՝ «նախկին քրեաօլիգարխական շրջանակների» ներկայացուցիչների շքեղ սեփականությունը գնելու համար ծրագրվում էր գնորդներ ներգրավել Թուրքիայից՝ դրանով իսկ ապահովելով ներդրումների հոսքը, ինչպես որ 5-օրյա պատերազմից հետո դրանք հոսեցին Վրաստան։

Այս ծրագրի կնքահոր դերում հանդես եկավ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը՝ իր թուրքամետ հայացքներով հայտնի Ջոն Բոլթոնը։ 2018թ. հոկտեմբերի 25-ին նա հատուկ ժամանեց Երևան՝ հայտարարելու. «Եթե կանխատեսումներն իրականություն դառնան, և Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա նա հզոր մանդատ կստանա մի շարք կարևոր քայլեր կատարելու համար։ Վճռական քայլեր կատարելու լավագույն պահը կգա ընտրություններից հետո»։ Ակնհայտ է, որ Բոլթոնի Երևան ժամանելը վերոնշյալ սեպարատ բանակցությունների հետևանքն էր, սակայն թուրքական ներդրումների սցենարը ձախողվեց։

Սցենարը, որի մշակման գործին շահագրգիռ մասնակցություն էին ունեցել Արևմուտքի թուրքամետ քաղաքական շրջանակները, ձախողեցին նրանք, ովքեր չէին ցանկանում տեսնել Հարավային Կովկասն առանց Ռուսաստանի, նրանք, ովքեր հասկանում էին, որ «Տարածքներ՝ մեծ փողերի դիմաց» անվանումով գաղտնի ծրագիրը նպատակ էր հետապնդում Ուկրաինայից հետո երկրորդ ռազմաճակատ բացել Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում։ Այն հարցին, թե ընթանում են արդյոք սեպարատ բանակցություններ Թուրքիայի հետ նոյեմբերի 9-ից հետո, Հայաստանի և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքագետներ դրական կպատասխանեն

Ինչպես Փաշինյանին «քցեցին»

Այն այն մասին, որ Փաշինյանը մտադիր է պատերազմ սանձազերծել իր արևմտյան տերերի ցուցումով, բազմաթիվ քաղաքական գործիչներ կռահեցին նրա այն սկանդալային արտահայտությունից հետո, թե Արցախի որոշ շրջանակներ, իբր, մտադիր են պատերազմ սանձնզարծել, որպեսզի իր վրա բարդեն դրա հետևանքները՝ տարածքների կորստի տեսքով։ Իսկ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությունից հետո ակնհայտ դարձավ, որ վարչապետը ջանքեր է գործադրում բանակցային գործընթացը վարկաբեկելու համար։

Այլ կերպ ասած, Փաշինյանը միտումնավոր կերպով լեգիտիմ հիմքեր տվեց Ալիևին ռազմական ագրեսիայի համար, իսկ միջազգային հանրությունն ու համանախագահները ստիպված էին ընդունել հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումը բանակցային գործընթացում, թեև այդ կարգավիճակում նախկինում ավանդաբար հանդես է եկել միայն պաշտոնական Բաքուն: Փաշինյանը գիտակցաբար տանում էր Հայաստանը դեպի պատերազմ, որպեսզի իր արևմտյան տերերի պատվերով ընդհարի Ռուսաստանին և Թուրքիային։

Այն մասին, որ պատերազմն ընթանում էր արևմտյան շրջանակների սևեռուն հսկողության տակ, վկայում է, մասնավորապես, Փաշինյանի հրաժարումը Պուտինի առաջարկից՝ հոկտեմբերի 19-ին։ Խոսքը, հիշեցնեմ, Շուշին պահպանելու մասին էր։ Փաշինյանը հրաժարվել էր ՝ պատճառաբանելով դա փախստականների վերադարձի մասին Ալիևի պայմանով։ Պուտինը բնավ ոչ պատահականորեն հրապարակավ հայտարարեց, որ իրեն զարմացրել է Փաշինյանի որոշումը։ Դա նուրբ ակնարկ էր ակներև հանգամանքների վերաբերյալ։ Փաշինյանը հրաժարվեց Պուտինի առաջարկից իր արևմտյան տերերի թելադրանքով, նրանք խոստացել էին ավելի շահավետ առաջարկ անել, բայց, ինչպես ասում են, «բացահայտ քցեցին» ։

Փաշինյանը չէր սպասում, որ իր հետ կարող են այդպես վարվել ազդեցիկ քաղաքական շրջանակները։ Մեծ քաղաքականության ոլորտի այդ դեռահասը մինչև վերջին պահը կարծում էր, թե մասնակցում է լուրջ քաղաքական խաղի, որտեղ խաղադրույքները կատարվում են համաշխարհային չափորոշիչների մակարդակով: Նա չգիտեր, որ իր տեսակի մարդկանց հետ լուրջ խաղեր չեն խաղում. Այդ կարգի գործիչներին ամենակոպիտ ձևով «քցում» են առանց խղճի խայթի, քանզի այլ վերաբերմունքի նրանք արժանի չեն ի սկզբանե։ Չափազանց հազվադեպ են պետությունների ղեկին հայտնվում այդ աստիճան տգետ և ընդ որում ինքնավստահ ու անսկզբունքային գործիչներ, ուստի խոշոր խաղացողները միշտ օգտագործում են նման առաջնորդների ի հայտ գալը սեփական նպատակներով։ Դա ընդունված գործելակերպ է. հիմարներին «քցում» են։

Արեվմտյան թուրքամետ շրջանակների սցենարի իրականացմանը խանգարեց Ռուսաստանի միջամտությունը։ Մոսկվան վաղուց արդեն հասկացել է, որ Փաշինյանին օգտագործում են ինքնահռչակ Արցախի Հանրապետության իսպառ վերացման նպատակով, ինչի արդյունքում կստեղծվեր մի իրավիճակ, երբ Ռուսաստանը կլքեր տարածաշրջանը, իսկ Ադրբեջանը կկարողանար ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգիծ վերցնել։ Արդյունքում Հարավային Կովկասը կվերածվեր Իրանի վրա հարձակման շահավետ հենահարթակի։

Այդ ծրագիրը ձախողվեց, սակայն երկարաժամկետ քաղաքական իրողությունների և տարածաշրջանում հարաբերական կայունության մասին խոսելը դեռ վաղ է։ Արևմուտքը բավական դժգոհ է Ադրբեջանում ռուսական ներկայությունից, որոշ շրջանակներ կցանկանային տեսնել Բաքվին Անկարայի բացարձակ վերահսկողության ներքո, բայց այդ ծրագրերը զուրկ են հեռանկարներից՝ հաշվի առնելով ռուսական ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում։ Համաշխարհային խաղացողներից շատերն անչափ շահագրգռված են, որպեսզի տարածաշրջանը մնա «թեժ»՝ նպաստելով Ռուսաստանի թուլացմանը։

Ռուսաստանը, հակառակը, շահագրգռված է կայունությամբ. այդ հարցում նրա շահերը համընկնում են Հայաստանի և Իրանի շահերի հետ։ Արդի աշխարհում, որտեղ չափազանց քիչ են գաղտնիքները, քաղաքականությունն այնուամենայնիվ կառուցվում է փոխադարձ վստահության վրա։ Փաշինյանի նկատմամբ Ռուսաստանն ու Իրանը վստահություն չեն տածում, հատկապես նկատի առնելով սեպարատիզմի քաղաքականության շարունակությունը նրա մասնակցությամբ։ Հայաստանի վարչապետը հրաժարական չի տալիս այն պատճառով, որ նրան կրկին ինչ-որ բան են խոստացել, և իր ծայրահեղ տգիտության ու մեծամտության բերումով կրկին հավատացել է։ Նիկոլն առաջվա պես կարծում է, թե իր հետ լուրջ խաղեր են խաղում, իսկ դա նշանակում է, որ նրան դարձյալ «քցելու» են, բայց այս անգամ՝ ինքնիշխան Հայաստանի տարածքների հաշվին…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НАЗВАЛ ЛИ АНДРАНИК КОЧАРЯН ГРАЧА АКОПЯНА И СИСАКА ГАБРИЕЛЯНА НАРКОБАРОНАМИ?
      2024-11-18 09:36

      Слухи о том, что глава оборонной комиссии Андраник Кочарян назвал шурина (брата жены) Пашиняна Грача Акопяна и его коллегу по фракции ГД Сисака Габриеляна наркобаронами, появились в СМИ незадолго до состоявшегося на днях ночного заседания правления ГД под председательством Пашиняна. После заседания были опубликованы ссылки на то, что по поводу упомянутого высказывания имеется звукозапись, однако в ходе заседания ее не прослушали, напротив, Пашинян призвал не нагнетать обстановку внутри партии, из чего следует вывод, что с Кочаряном разберутся по-тихому.

    • МЭР ОТЧИТАЛСЯ ЗА СДАЧУ ОБЪЕКТА
      2024-11-16 10:28

      От традиционной территории сквера у НИИ Математических машин (институт Мергеляна) отгородили 2 больших участка, обнесли строительными заборами, в щели заборов видны свалки мусора. Между отгороженными участками оставили узкий проход, по которому жители общины Арабкир могут перейти на другую сторону улицы. Оставшуюся часть парковой зоны застелили каменной плиткой, похоронив под ней бывшие дорожки, усыпанные гравием и щебнем. Вырубили многолетние деревья, а под теми, что уцелели, благодаря вмешательству жителей соседних домов, установили сомнительной привлекательности скамейки для отдыха. Сквер перестал быть сквером и стал каменным коридором, который связывает крохотную детскую площадку с отгороженными под строительство участками.

    • САРУХАНЯНА В ГЮМРИ НЕ ЛЮБЯТ…
      2024-11-14 09:31

      Внеочередные выборы в совет Гюмри состоятся, примерно, 29 декабря. В городе говорят, что, если ГД не удастся заполучить большинство голосов, то повторится сценарий Ванадзора, то есть, кандидат от партии, одержавшей победу на выборах, будет арестован по надуманному обвинению сразу после подсчета избирательских бюллетеней. Арест будет произведен до первого заседания новоизбранного совета, дабы не допустить избрания на пост мэра кандидата от партии-победительницы, если этой партией будет не ГД.

    • ДЕГРАДАЦИЯ ДЕМОКРАТИИ, или КАК СТАТЬ МИЛЛИОНЕРОМ В ЦЕНТРЕ ЕРЕВАНА ЗА СЧИТАНЫЕ МИНУТЫ
      2024-11-11 14:18

      Задолго до антиконституционного захвата власти одна популярная газета поместила на первой полосе фото общественного деятеля Давида Санасаряна у входа на станцию метро "Еритасардакан". Молодой человек сидел на асфальте рядом с 3-литровой стеклянной банкой, в которую просил прохожих бросать мелочь для третьего президента Сержа Саргсяна, дабы отправить его в отставку на массовые пожертвования. Жертвовали далеко не все, многие стыдили "бездельника", советовали заняться делом...  Над головой Санасаряна висел карикатурный портрет президента, полиция даже не попыталась вмешаться в акцию. Сбор средств завершился в тот же день, Санасарян и его товарищи отнесли банку в резиденцию президента. Весной 2018 г. Санасарян в числе ближайших соратников Пашиняна отпраздновал победу "революции" и торжество "демократии" над бывшей властью.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

    • ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐՑԱԽԸ
      2022-03-14 20:29

      Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը:

    • ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…
      2022-01-18 20:26

      Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

    • Ո՞ւՐ ԵՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՈՒ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
      2021-12-15 10:02

      Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։