Последние новости

Ո՞Վ ԽԱԽՏԵՑ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՆԺԱՄԿԵՏ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ

Ո՞վ նոր պատերազմով խզեց 1994 թվականի զինադադարը: Սա բնավ ինքնանպատակ հարց չէ, ոչ էլ թելադրված զուտ հետաքրքրասիրությունից: Զինադադարի մասին կարևորագույն փաստաթղթի կողմերից մեկի անձնական պատասխանատվության անհրաժեշտություն կա այն խզելու և, անշուշտ, 2020 թ. պատերազմի ահռելի թվով զոհերի համար: Դրա մեղավորի անունը պետք է նրա հետագա կյանքում արձանագրվի կենսագրությունում սև, չջնջվող ներկով: Որքան էլ ուրախալի լինի Ռուսաստանի՝ որպես այդ կոնֆլիկտի հիմնական միջնորդի դերի հաստատումը, որքան էլ ծանր լինեն ռուսական խաղաղապահների խնդիրները և տրանսպորտային հանգուցալուծումների որոնումները, այս հարցը շրջանցել չի հաջողվի: Կարծես ոչ մի խախտում էլ չի եղել, եղել են պարզապես դրա հետևանքները:

Գրեթե բոլորի համար հստակ է, թե ով է մեղավորը. Ադրբեջանի ղեկավար, զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը: Մեղավոր է անհատապես: Հնարավո՞ր է այս պարագայում անտարբերություն ցուցաբերել՝ քողարկելով այն, թե ով այս անգամ անտեսեց ոչ թե օրենքը, այլ երկու պետությունների հարաբերությունների ակնհայտ նորմը՝ ճանաչված թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Որպես խաղաղության ու պատերազմի բարակ ջրբաժան՝ զինադադարի մասին փաստաթուղթն առանձնահատուկ հոգածություն է պահանջում: Այն ընդամենը կարևոր չէ, այլ գրեթե սրբություն: Դրա կատարումով են պայմանավորված հազարավոր մարդկանց կյանքը կամ մահը, նրանց ճակատագիրը և պատերազմների պատճառած մեծաթիվ վիրավորները, ավերածություններն ու զրկանքները: Արդի աշխարհում զինադադարի խզումը պարզապես չպետք է հանդուրժվի որպես հանցագործություն հարևան, ասենք նաև սեփական ժողովրդի նկատմամբ:

Ի դեպ, ինքը՝ Ի. Ալիևը թե՛ պատերազմից առաջ և թե՛ պատերազմից հետո բազմիցս է ուղղակի կամ անուղղակի խոստովանել իր արարքները: 1991-1994 թթ. պատերազմում ձախողումներից հետո պաշտոնական Բաքուն տասնյակ տարիներ սպասել է հարմար պահի ռևանշի համար: Ուժի կիրառման նրա սպառնալիքները և ռազմաշունչ հայտարարությունները մեկ անգամ չէ, որ դատապարտվել են: Ռազմական շքերթներից մեկի ժամանակ Ալիևը բերնից թռցրեց՝ պատերազմն ավարտված չէ, այն շարունակվելու է:

Ե՛վ օգնել, և՛ շտապեցրել է նրան Թուրքիան: Բաքուն և Անկարան աշխարհում ստեղծված դրությունը հարմար սեպեցին (ամենուր համավարակ, ԱՄՆ-ն՝ զբաղված ընտրություններով, Ռուսաստանը՝ Դոնբասի, Բելառուսի, Սիրիայի իրադարձություններով): Ընդ որում Անկարան ակնհայտ զանց առավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 և 884-րդ բանաձևերի հրատապ կոչը, այն է՝ «բոլոր պետությունները տարածաշրջանում ձեռնպահ մնան թշնամական որևէ գործողությունից և որևէ միջամտությունից, որոնք կարող են հանգեցնել կոնֆլիկտի սրման և կխափանեն տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»: Թուրքիան միջամտում է, համառորեն խցկվում Անդրկովկասի գործերի մեջ:

Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերը (ԱՀ, ՀՀ և ԼՂ) ոչ լիարժեք, այնուամենայնիվ 26 տարի՝ 1994 թ. մայիսի 12-ից պահպանել են զինադադարը: ԱՀ ղեկավար Հեյդար Ալիևն անձամբ կարգադրեց այն ժամանակ ստորագրել այն: Հոր վախճանի տարելիցին Ի. Ալիևը ներբողում էր նրան որպես համազգային առաջնորդի և մեծ գործչի: Բայց այդ մեծությունը փաստորեն բավարար չեղավ հոր հավանությունը ստացած զինադադարը պահպանելու համար: Կողմերը մեղադրում են միմյանց երկրորդ պատերազմը հրահրելու մեջ: ԱՀ-ի վարկածով՝ իբրև թե ի պատասխան հայերի հրաձգություններին դիմեց «հակահարձակման»: Բայց ամբողջ ճակատո՞վ: Այդպես չի լինում: Բաքուն նույնիսկ հայերի հրաձգությունների՝ որպես «հակահարձակման» պատրվակի կարիքը չուներ:

Ի. Ալիեվը փնտրում է, թե ինչպես արդարացնի պատերազմը հայերի կողմից ԱՀ հողերը 28 տարի (նա ասում է 30) գրաված լինելու փաստով: Կարծես չգիտի, թե ով օգնեց այդ գրավմանը: Բաքուն: Ինքներդ դատեք: ՄԱԿ ԱԽ-ի առաջին՝ 822 բանաձևին ընդառաջ հայերը գրավել էին ԱՀ երկու շրջան, չորրորդի՝ 884 բանաձևի ժամանակ՝ արդեն յոթ: ՄԱԿ ԱԽ-ն չէր կարող այլևս խայտառակվել Ղարաբաղի վերաբերյալ որոշումներով. բոլոր չորս բանաձևերը չի կատարել Ադրբեջանի Հանրապետությունը: Փորձելով հայերին սեղմել ուժով՝ Բաքուն անտեսում էր ԱԽ-ի՝ կրակը, թշնամական գործողություններն անհապաղ դադարեցնելու պահանջները: Եվ սկսեց շրջան շրջանի հետևից կորցնել: Հայերը, օգտվելով դրանից, չէին շտապում ազատել այդ հողերը: 1993 թ. վերջին ԱՀ հարձակման ձախողումը, համառ մարտերը գարնանը ստիպեցին 1994 թ. մայիսին գնալ զինադադարի: Ալիևը մեղադրում է հայերին նաև օկուպացիայի երկարաձգման մեջ: Բայց հիշարժան է ԱՀ-ի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվեից (Կազան, 2011): Բաքվին պետք էլ չի այդքան ժողովրդավարություն: Մի՞թե նա չէր հասկանում այն ժամանակ, որ Կազանը բանակցությունները կձգի ևս մի 10 տարի:

Ափսոս, որ ադրբեջանցիները և հայերը կոնֆլիկտի շրջանում (ի տարբերություն Ռուսաստանի) չեն շտապում բարելավել միմյանց հարաբերությունները, ինչը վնասում է երկու ժողովուրդներին էլ: Բայց դրանից մինչև նոր պատերազմ սանձազերծելու «իրավունքը» մեծ հեռավորություն կա: Օկուպացիան հնարավոր է վերացնել բանակցություններում փոխադարձ զիջումներով՝ հիմնվելով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի վրա, առանց զոհերի: Նույնիսկ քաղաքակրթության ներկայիս մակարդակում է դա հնարավոր: Պե՞տք է այդյոք դրա համար պատերազմ: Սոսկ նրանց, ովքեր ընտրության հարցում թացը չորից այնքան էլ չեն տարբերում:

Այս հակամարտությունում չափից ավելի շատ են միջադեպերը (և՛ կողմերի մեղքով, և՛ տարերային): Բայց նոր պատերազմն առանձին հրաձգությունից կամ միջադեպից չսկսվեց, ոչ թե լոկալ, այլ ամբողջ գծով սկսվեց: Այն վայրկենապես ռազմաճակատ դարձավ: Մասշտաբային: Իսկ դա հիմնավոր նախապատրաստություն է պահանջում, նախօրոք և համատարած: Պե՞տք էր արդյոք հայերին սույն արկածախնդրությունը (Ադրբեջանի ինչ-որ բարձունք, գոտի, ևս մի շրջան): Նրանց տնօրինության տակ էր, բացի Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանի 5 ամբողջական շրջան, 2-ը՝ մասնակի: Նրանք մտածում էին, թե այդ հողերից ինչը վերցնել մշակման համար: Հուսալի անվտանգության գոտի՞: Թե՞ ԼՂ-ի կարգավիճակի մասին հանրաքվե: Անհեթեթ է, կարծես նրանք կարիք ունեին ողջ ճակատով պատերազմով խզելու իրենց ձեռնտու զինադադարը: Բոլորին է տեսանելի, մասշտաբային պատերազմ կարող էր սանձզերծել միայն Բաքուն. Բացառապես:

Պերճախոս է նաև բուն պատերազմի սկիզբը, առավոտ կանուխ ժամը 6-ին, բայց ոչ աշխատանքային օրերին, այլ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, որպեսզի դժվար լինի հակառակորդի համար համախմբվելը: Հատկապես կիրակի՝ 1941 թ. հունիսի 22-ին Հիտլերը հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Պատահակա՞ն է արդյոք այս զուգադիպությունը: Ամոթ չէ՞ այդ դեպքում ԼՂ-ի վրա հարձակումը կոչել հայրենական պատերազմ: Բացի այդ, Ալիևի մի շարք արտահայտություններ են ևս մեկ անգամ ցույց տալիս, թե ով է ձեռնարկել այդ պատերազմը: Ահա նա վիճարկել է այն դրույթը, ըստ որի՝ այդ կոնֆլիկտը չի կարելի լուծել ուժի կիրառմամբ («մենք ապացուցեցինք, որ դա այդպես չէ»): Կամ՝ Ադրբեջանի Հանրապետությունը կարգավորեց այն «ուժի ճանապարհով և քաղաքական միջոցներով»:

Ադրբեջանը վաղուց հաշտ չէ Հելսինկյան 10 սկզբունքներից երեքի հետ: Հայերը միացումից հետո գնահատում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Բաքուն՝ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Բայց կարևոր է հստակեցնել, թե ով է սպառնում ամբողջականությանը, ուրիշ պետությո՞ւնը (դրսից), թե՞ բնակչության մի հատվածը (ներսից): Բայց առանց դրա էլ, նշված երկու սկզբունքից ավելի բարձր է դրվում երրորդը՝ ուժ չկիրառելը և ուժով չսպառնալը: Ադրբեջանն արդեն երեք անգամ ոտնահարել է դա. ԽՍՀՄ-ից դուրս գալու կարգը խախտելով (1991) և երկու ագրեսիվ պատերազմով (1992-1994 և 2020 թթ.): Ի. Ալիևը սովորել և դասավանդել է МГИМО-ում, բայց չի յուրացրել Ա.Ա. Գրոմիկոյի այբբենական ճշմարտությունը. «Պատերազմը պետությունների միջև մեծ չարիք է»: Կայացա՞ծ է ուրեմն ԱՀ-ն որպես արժանավոր պետություն: Ճի՞շտ է արդյոք ասել, թե յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի: Նա, ով դիմել է ուժին, ընդմիշտ զրկել է իրեն արդարացիությունից: Եթե անգամ նախկինում իրավացի է եղել, անմիջապես դառնում է անիրավ:

Ավելացնեմ, որ 90-ական թվականներին էլ Բաքուն հաճախ է խախտել պայմանավորվածություններն ու ժամանակավոր հրադադարները: Չի կատարել անգամ իր իսկ նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ ԱԽ-ի 822 բանաձևը: Ռուսասանի, ԱՄՆ-ի, ԵԱՀԽ ՄԽ ղեկավարի, Իտալիայի, նույնիսկ Թուրքիայի՝ այն կատարելու կոչերին Էլչիբեյը անգամ պատասխան չտվեց (ՀՀ-ն և ԼՂ-ն համաձայնել էին): Հեյդար Ալիևը մի անգամ հրապարակայնորեն կշտամբել է կարճատև հրադադարների յուրային խախտողներին: ՄԱԿ ԱԽ-ն սկզբում լռում էր, թե ով է խախտել իր երեք բանաձևերը, բայց վերջինի՝ 884-ի դեպքում ստիպված էր մերկացնել ԱՀ-ին: Հավասարակշռության համար նա նախատեց հայերին «ի պատասխան այդ խախտումներին» ուժ կիրառելու համար:

Բաքվի խայտառակությունը դարձավ հայ սպայի սպանությունը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ: Երբ մարդասպան Սաֆարովը վերադարձավ, Ի. Ալիևը նրան գրեթե հերոս հռչակեց, կոչում տվեց, արտոնություններ և այլն: Այժմ այս ընդհանուր խորապատկերում հաղորդվում է, որ ազատազրկվել է 4 ադրբեջանցի հայերին խոշտանգելու համար, իսկ այնտեղ, որտեղ իշխանությունն անցել է ԱՀ-ին, բանը հասել երկու հայերի գլխատման: Էհ, սպասում ենք որոշումներին այդ գազանությունների կապակցությամբ: Հաշվի կառնի՞ Բաքուն իր նախկին վրիպումները: Բայց իր իսկ՝ Ի. Ալիևի գործողությունները արդեն իսկ մտահոգիչ են: Զանգելանի շրջանում նա թույլ տվեց իրեն պոկել և ոտքերով տրորել ճանապարհային անմեղ, բայց օտարալեզու, այսինքն՝ հայերեն ցուցանակը: Արդյոք նա դրանով չէ՞ր ցանկանում օրինակ ծառայել հայրենակիցներին, թե ինչպես վարվել հայերի հետ: Մինչդեռ ազդարարում էր նրանց համար մշակությային ինքնավարություն շնորհելու մասին: Արդյոք այն բավականաչափ մշակութային կլինի:

Հետաքրքրական է, որ Թուրքիայում պարծենում են «մի ժողովուրդ՝ երկու պետություն» բանաձևով: Բայց նույնը հարիր չեն համարում հայերի համար: Երբեմն Թուրքիայում սրա տակ հասկանում են ոչ թե երկու, այլ հինգ կամ վեց երկիր… Տասնյակ սլավոնական պետություններ կան, բազմաթիվ լատինամերիկյան կամ անգլալեզու: Դրանց մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ է: Ուրեմն ի՞նչն է առաջացրել այդ թուրքական հոխորտանքը հայերի նկատմամբ: Ընդ որում, մի դար առաջ հենց այդ թուրքերի սրով ցեղասպանություն ապրածների նկատմամբ: Ոչ այլ կերպ, քան սեփական ազգային համեստությունը…

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ռեբուսներից մեկըԼՂ-ի և ՀՀ-ի՝ Արցախի և Հայաստանի մշտական հերթագայությունն է: Կարծես թե կռվում է ԼՂ-ն, իսկ զինադադարը կնքում է Հայաստանը: Ադրբեջանը մի բանում ավելի «բարեխիղճ» էր. գրեթե չդիպավ ՀՀ-ին, որպեսզի կոնֆլիկտի մեջ չներքաշի Ռուսաստանին (բայց այնտեղ խփեց մեր ուղղաթիռը): Իսկ պատերազմական բոլոր գործողությունները դադարեցնելու փորձերը անում է ոչ թե ԼՂ-ն, այլ ՀՀ-ն (հոկտեմբերի 10, 18, 26 և նոյեմբերի 10): Ղարաբաղյան առաջին պատերազմում ամեն ինչ այլ կերպ էր: Երբեմն ԱՀ-ն շտապում էր ընդհատել մարտական գործողությունները հատկապես ԼՂ-ի հետ: Իսկ 1994 թ. մայիսի 12-ի զինադադարին մասնակցեց ՀՀ-ն:

Հատուկ չեմ անդրադառնում Հայաստանի ղեկավարության խնդիրներին երկրորդ պատերազմում: Հիմա ավելի կարևոր է մերկացնել զինադադարը խախտողին՝ նոր պատերազմի «հեղինակին»: Հանդուրժողականությունը մեղավորի նկատմամբ կամ նրան թաքցնելն անթույլատրելի է, պարզապես աններելի պատասխանատու անձանց պարագայում:

ИА REGNUM

Հեղինակը՝ պաշտոնաթող դեսպան, 1992-1996 թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Ռուսաստանի նախագահի՝ արցախյան հակամարտության հարցերով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КТО СОРВАЛ В КАРАБАХЕ БЕССРОЧНОЕ ПЕРЕМИРИЕ?
      2021-01-20 10:03
      2438

      Кто новой войной сорвал перемирие 1994 года? Это вопрос вовсе не праздный, не плод любопытства. Необходима личная ответственность за срыв одной из сторон важнейшего документа о перемирии и, конечно, за обилие жертв войны 2020 г. Имя виновного в этом должно войти в его биографию несмываемой чёрной краской на остаток жизни. Как бы ни радовало подтверждение роли России как основного посредника в этом конфликте, как бы ни напрягали задачи российских миротворцев и поиск транспортных развязок, не удастся обойти этот вопрос. Будто никакого нарушения и не было – были только его последствия!

    • НИКТО ИЗ СТОРОН КОНФЛИКТА ИЛИ ПОСРЕДНИКОВ НЕ ПОДНЯЛ ВОПРОС – КТО СОРВАЛ ПЕРЕМИРИЕ В НАГОРНОМ КАРАБАХЕ
      2020-11-27 10:07
      3547

      Нарушения соглашений должны быть строго наказуемыми Посредничество России второй раз пресекло в Карабахе кровопролития двух войн: в два с половиной года в конце прошлого века и в полтора месяца в 2020 г. Хоть и на дистанции, больше чем прежде сочувствовали этому и оба остальных сопредседателя Минской группы ОБСЕ - США и Франция. Как можно скорей прекратить взаимные истязания армян и азербайджанцев было самой неотложной задачей в октябре и ноябре с. г., хотя влезала в дела и инакомыслящая Турция.

    • КТО НЕСЕТ ОТВЕТСТВЕННОСТЬ ЗА ВТОРУЮ ВОЙНУ В КАРАБАХЕ?
      2020-11-13 11:06
      2181

      Эта повторная война против Нагорного Карабаха привлекла к себе особое внимание регулярными обстрелами и варварскими бомбежками городов и поселений, убийством мирных жителей, вопреки всем нормам гуманитарного права. Признаки военных преступлений увидела в новом конфликте и верховный комиссар ООН по правам человека Мишель Бачелет. Безусловно, надо заняться и этим.

    • КАК ГОТОВИЛАСЬ НОВАЯ АВАНТЮРА ВОКРУГ НАГОРНОГО КАРАБАХА
      2020-10-02 11:14
      1054

      Нет особых сомнений в том, какая сторона возобновила военные действия по всей линии соприкосновения враждующих сил в Карабахе. Это однозначно Азербайджан (при явной поддержке Турции). С давних лет президент АР Ильхам Алиев открыто говорил, что война не окончена и будет продолжена. Воинственным заявлениям официального Баку, как и инцидентам на линии соприкосновения, нет числа. Инциденты могли иногда возникать и стихийно, но большинство их были преднамеренными, чтобы показывать народу Азербайджана, что правящая элита не смирилась с поражением в войне 1991−1994 гг. и возьмет верх, если потребуется, силой.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ