Последние новости

ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՆՑ ՈՒՂՂԱԹԻՌԻ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջադրվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ անկախ նրանից, թե երբ դրանք տեղի կունենան, հաղորդում է Panorama.am-ը։

«Ես իմ կողմնակիցներին կոչ եմ արել ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, որոշ ներգրավվածություն ունեմ նաև ես՝ հանդիպումների, մտքերի փոխանակման, քննարկումների ձևով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը Yerevan.today-ին, Hayeli.am-ին և Politik.am-ին տված հարցազրույցում:

«Շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը հնարավոր լիներ կայունացնել և շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետև այս մթնոլորտում, այս հակասությունների ու անորոշությունների, զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում արտահերթ ընտրություններն իսկապես վտանգավոր են։ Բայց այնուամենայնիվ եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններն ավելի արագ, ապա ևս չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է, կարծում եմ՝ մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատելու իրենց իշխանությունը։

Ընտրություններին միանշանակ մասնակցելու եմ: Այո՛, մասնակցելու և կրելու ենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ժանրի (թավշե) օրենքներով՝ Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունից հետո գիշերը Երևանի կենտրոնական փողոցներով պետք է ռազմական ուղղաթիռ շարժվեր՝ կցաքարշով, ուժայինների կողմից պետք է աննախադեպ ուժեղացվեր կառավարության շենքի և կառավարական ամառանոցների հսկողությունը։ Իսկ ֆեյսբուքյան եթերում պետք է հայտնվեր հիստերիայի մեջ ընկած համապատասխան անձնավորությունը։ Այս ամենը, ի զարմանս շատերի, տեղի չունեցավ։ Գիշերը կասկածելի հանգիստ անցավ

Մնում է հասկանալ, թե ինչու։ Ինչո՞ւ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Քոչարյանի հայտարարությունը չվախեցրեց (համենայն դեպս վախի ակնհայտ նշաններ չնկատվեցին) ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդուն։

Միանգամայն ակնհայտ է, որ եթե տեղի ունենան ընտրություններ, անկախ նրանից, թե երբ և ով է դրանք անցկացնելու, դեռևս իշխանության ղեկին գտնվող թիմի համար արդյունքներն այնքան էլ դրական չեն լինի։ Այո, միանշանակ գործի կդրվի վարչական ողջ ռեսուրսը, միանշանակ ճնշում կգործադրվի ընդդիմախոսների վրա՝ ուժայինների և ապատեղեկատվական-ֆեյքային գործիքների ներգրավումով, միանշանակ կլինեն արդյունքների կեղծումներ։ Այո, ինչ-որ ձևով կարելի է ապահովել ռեժիմի վերարտադրությունը։ Բայց նույնիսկ այդ ողջ փնջով հանդերձ՝ ստանալ խորհրդարանի նույնքան վերահսկելի հաջորդ կազմ, ինչպիսին ներկայինս է, Նիկոլին չի հաջողվի։ ԱԺ-ում 88 պատգամավորների առկայության մասին, որոնք պատրաստ են հավանություն տալ վարչապետի ցանկացած քմահաճույքին, Նիկոլը ստիպված կլինի պարզապես մոռանալ։ Չենք խոսում արդեն այն մասին, որ եթե ընտրություններ լինեն, ապա հականիկոլական ընտրազանգվածը կլինի ոչ միայն թվաքանակով ահռելի, այլև մասնակցության առումով՝ աննախադեպ ակտիվ։ Բոլոր բնութագրիչներով՝ նոր ընտրություններ նիկոլական ռեժիմին պետք չեն։

Բայց առավել եվս դրանք (նոր ընտրությունները Հայաստանում) պետք չեն Ալիևին։ Մանավանդ այն բանից հետո, երբ Քոչարյանը հայտարարեց մասնակցելու մտադրության մասին։ Այսօր Փաշինյանն իր ձեռնասուն թիմի հետ միասին ապահովում է այն ամենը, ինչ ցանկանում են Բաքուն ու Անկարան։ Մեղմ ասած՝ առանց չնչին իսկ դիմադրության, թեև ավելի ճիշտ կլինի ասել՝ գիտակցաբար, պատրաստակամորեն, միտումնավոր ու դավաճանաբար։ Ահա ուրեմն, հասկանալի է, որ ամեն դեպքում ընտրությունների արդյունքներով, նույնիսկ եթե թավիշը վերադառնա որևէ տեսքով, թուրք-ադրբեջանական շահերն առաջ մղելու հարցում Երևանի հնազանդություն և առավելևս գործակցություն ակնկալել Ալիևն այլևս չի կարող։ Իսկ Քոչարյանի մուտքը քաղաքական ասպարեզ և նրա միանգամայն իրական հաջողությունն առհասարակ ենթադրում են Հայաստանի ապագա իշխանության կոշտ դիմադրություն Ալիևի և Էրդողանի ծրագրերին։ Բացի այդ, թե՛ Բաքվում և թե՛ Անկարայում գերազանց հասկանում են, որ Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական ակտիվացումը զգալիորեն կշտկի և՛ Մինսկի խմբի, և՛ Ռուսաստանի դիրքորոշումն իր ռազմաքաղաքական դաշնակցի հետ հարաբերություններում, դրական լիցք կհաղորդի այդ հարաբերություններին։ Կան նաև բազմաթիվ այլ գործոններ, որոնք վկայում են, որ նոր ընտրությունները Հայաստանում և առավելևս Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը շատ լուրջ ռիսկեր են ստեղծում Հայաստանի վերջնական ոչնչացման Ալիևի, Էրդողանի և Փաշինյանի ծրագրերի համար։

Հիմա վերադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ հունվարի 28-ի գիշերը հայոց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, ի զարմանս շատերի, ռազմական ուղղաթիռ չնկատվեց, ինչո՞ւ չհաջորդեց ֆեյսբուքյան հիստերիկ եթերը։ Պատասխանը պարզ է. իրականում Նիկոլը չի պատրաստվում ընտրություններ անցկացնել նույնիսկ սեփական կանոններով։ Բացի այդ, Բաքվից ու Անկարայից նրան կարգելեն նույնիսկ մտածել այդ մասին։ Մեր ոխերիմ հարևանների և մեր հինգերորդ շարասյան համար չափազանց մեծ է վտանգը, որ արտահերթ ընտրություններով կարթնանա Երևանի ինքնապահպանման բնազդը։ Եվ էլի մի բան։ Եթե Ալիևն էլ հարբեցող լիներ, ընկներ հիստերիայի մեջ, ապա հունվարի 28-ի գիշերը ռազմական ուղղաթիռ կարող էր հայտնվել Բաքվի փողոցներում։ Լոկ այն մտքից, որ Քոչարյանը որոշել է վերադառնալ, Ապշերոնի սուլթանի արյան մեջ նույնպես շաքարը բարձրանում է

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • УЩЕРБ МИРОВОГО МАСШТАБА
    2025-06-28 09:33

    Премьер-министр Армении Никол Пашинян провел в понедельник рабочий завтрак с членами Американской торговой палаты (AmCham) в РА, представляющими компании из различных сфер экономики, передает АРКА. Были обсуждены вопросы экономической политики, в том числе, стимулирование инвестиций, улучшение бизнес-среды, налоговое регулирование и реализуемые реформы, сообщает пресс-служба правительства республики.

  • ПРОСРОЧЕННЫЙ «РУЧНОЙ РЕЖИМ»
    2025-06-26 09:19

    С 1 по 20 июня уже 366 грузовиков, груженных абрикосами, пересекли таможенную границу РФ, сообщил министр экономики Армении Геворг Папоян на своей странице в Facebook. Он отметил, что небольшое число машин было возвращено из‑за проблем с документацией. «В ближайшее время регулярно буду публиковать информацию по этому вопросу», — добавил он, передает Panarmenian.net.

  • ПРЕДЕЛ НЕАДЕКВАТНОСТИ
    2025-06-24 10:24

    Изменение радиационного фона на армяно-иранской границе не наблюдаются. Об этом Sputnik Армения сообщили в Центре гидрометеорологии и мониторинга. В ГНКО заверили, что специалисты Центра осуществляют круглосуточный мониторинг на госгранице, а также измеряют дозы фонового гамма-излучения. Таким образом, уровень радиации находится в пределах 14-20 мкР/час, что считается нормальным и безопасным для человека.

  • ЖИЗНЬ УЖЕ ВСЕ ПОКАЗАЛА
    2025-06-20 09:10

    Министр финансов Армении Ваге Ованнисян на пресс-конференции ответил на вопрос - обсуждаются ли в контексте влияния на армянскую экономику сценарии открытия границы с Турцией и мирного урегулирования с Азербайджаном, передает АРКА. "Обсуждения были, в том числе в рамках исследований, которые проводились в Совете безопасности. Но такие сценарии не заложены в основу среднесрочной программы расходов, потому что возможны очень большие отклонения", - сказал Ованнисян. По его словам, власти Армении руководствовались двумя-тремя основными сценариями. "Лично я верю в то, что это произойдет, и не очень поздно, но скорость и поэтапность процесса будут определять уровень его последствий", - сказал Ованнисян, добавив, что ввиду высокой неопределенности возможные развития не учитываются в экономических прогнозах. По его словам, есть несколько исследований, которые связаны со сценариями изменения товаропотока и влияния на экономику. "Это не только финансовый вопрос. Есть общие показатели того, как данное изменение скорости или администрирования повлияет на ВПП. Все зависит от того, какие изменения произойдут после открытия (армяно-турецкой границы - ред.), - сказал Ованнисян. - Будут ли производиться в Армении товары, которые будут экспортироваться в Турцию или Азербайджан или наоборот? Здесь также есть вопросы, на которые трудно ответить на данном этапе".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։