Последние новости

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը

Գիտնականներն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ, Գիտությունների ակադեմիան ժամանակին հայտարարությամբ էր հանդես եկել: Այս մասին փետրվարի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, որ մարդկանց քանակը փողոցում երևույթների ցուցիչ չէ` համոզմունք հայտնելով, որ շատերը, ովքեր փողոց դուրս չեն գալիս, իրենց կարծիքին են մնում, իսկ դիրքորոշումը կարող է արտահայտվել, օրինակ, քվեարկության ձևով ընտրությունների ժամանակ:

Ըստ նրա` նոր իշխանությունները պետք է զբաղվեն գիտության, կրթության, մշակույթի զարգացման խնդիրներով: «Նրանք պետք է ճշմարտությունն ասեն: Ամոթ է, երբ մի երկրի ղեկավարը ստում է: Անհրաժեշտ է վերլուծել վերջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղ գտած իրադարձությունները: Դա պետք է արվի մասնագետների կողմից` հասկանալու համար, թե ինչ էր պետք անել պատերազմի ժամանակ, ինչը չի արվել, այդ թվում` Շուշիում»,- նշեց Մարտիրոսյանը:

ԳԱԱ-ի նախագահը հայտնեց, որ շուտով Գիտությունների ակադեմիան հայտարարությամբ հանդես կգա Ղարաբաղում մնացած հայկական ժառանգության վերաբերյալ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ