ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ԶԻՆՎԱԾ ԽՈՒՆՏԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նշանակումը Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում ծայրահեղ զարմանք առաջացրեց նրանց մոտ, ովքեր անձամբ ճանաչում են այդ անձնավորությանը։ Քաղաքականացված հանրությունը նրա գոյության մասին առաջին անգամ իմացել է քարոզչության օրերին, երբ «Իմ քայլը» դաշինքի տարածքային ընտրացուցակով առաջադրված թեկնածուն կոչ էր անում ձայն տալ իրեն, որովհետև ինքը Երջանիկ է, և ուրեմն կերջանկացնի իր ընտրողներին։
Այդ պաշտոնում Հակոբյանի նշանակման համար միջնորդել են նույն խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանն ու Հակոբ Սիմիդյանը: Այդ մարդիկ կադրերի գլխավոր մատակարարն են, Փաշինյանը հաշվի է առնում նրանց կարծիքը, հատկապես ներկա փուլում, երբ բոլոր նշանակումները կոնկրետ ուղղվածություն ունեն։ Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Փաշինյանը, հենվելով ուժայինների վրա, սկսեց վերահսկողական գործառույթներով ու զինված պահպանությամբ օժտված պետական բոլոր կառույցների վերստուգման գաղտնի արշավ:
Այդ կառույցներում իշխանությունը նպատակաուղղված ներդնում է իր մարդկանց, որոնց ոչ երկիմաստորեն հասկացնել են տալիս, որ հասարակական արտակարգ իրավիճակի դեպքում իրենք պարտավոր են վարչապետի հրամանով անհապաղ դուրս գալ փողոց և ձուլվել իրավակարգի պահպանության ու ներքին զորքերի ուժերի ջոկատներին։ Նշված կառույցների բնավ ոչ բոլոր շարքային աշխատակիցներն են տեղեկացված կողմնակի պահանջների մասին, որոնք ամրագրված չեն կանոնադրություններում, փոխարենը ղեկավար հրահանգ են ծառայում այդ կառույցների ղեկավարների համար։ Նրանցից շատերը նշանակվել են վերջերս և իշխող ռեժիմի կողմնակիցներն են։
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև ԱԱԾ կազմում ընդգրկված «Ալֆա» հակաահաբեկչական ջոկատի հրամանատարին վերջերս փոխելը։ Դա տեղի ունեցավ պատերազմի ավարտից 2, 5 ամիս անց։ Լուրեր էին շրջում, որ փոխարինումը կապված է մարտական գործողություններին ջոկատի մասնակցության հետ։ Խոսակցություններ կային նաև, որ հակաահաբեկչական գործողությունների մասնակցելու պատրաստականություն անցած ջոկատը այնքան էլ արդյունավետ չի գործել լեռնային լանդշաֆտի պայմաններում ընթացող մարտերի ժամանակ։ Ինչևէ, նոր հրամանատար Արարատ Հովհաննիսյանի նշանակումից հետո «Ալֆայից» սկսեցին հեռանալ փորձառու կադրերը։ ԶԼՄ-ները հավաստում են, որ ջոկատի հրամանատարի պաշտոնում Հովհաննիսյանին երաշխավորել է նույն անխորտակելի զույգը՝ Սարգսյանն ու Սիմիդյանը։
ԱԱԾ-ից արդեն տեղեկություն է արտահոսել այն մասին, որ նախկին հրամանատարը փորձառու զինվորական էր և չի համաձայնել քաղաքական խաղեր խաղալ ռեժիմի պարագլխի կանոններով։ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը, նոր հրամանատարին ներկայացնելով ջոկատին, բավական տարօրինակ հայտարարություն է արել, որը որոշ ժամանակ անց արտահոսեց ԶԼՄ-ներ։ Հայրապետյանն ասել է, որ եթե պահանջվի, ջոկատի անդամները պետք է կատարեն գործողություններ, որոնք դուրս են իրենց սովորական աշխատանքի շրջանակներից։ Ջոկատի անդամները փորձել են պարզել նոր հրամանատարից, թե որոնք են լինելու իրենց նոր կողմնակի պարտականությունները:
Հովհաննիսյանը պատասխանել է, որ իշխանությունը ձեռնարկել է 600-700 թվաքանակով դյուրաշարժ ջոկատի ձևավորում, որը դուրս է գալու փողոց՝ հասարակական ընդվզումները ճնշելու համար։ Հովհաննիսյանը հասկացնել է տվել, որ «Ալֆա»-ն պետք է աջակցի իշխանություններին։ Կհամարձակվենք ենթադրել, որ խոսքը ժողովրդի վրա կրակելու մասին է։ Ջոկատի անդամներին զայրացրել են նորաթուխ հրամանատարի բացատրությունները, «Ալֆա»-ի առնվազն 5 անդամներ արդեն պաշտոնաթողության զեկուցագրեր են ներկայացրել:
Հիշեցնեմ, ավելի վաղ տեղեկացրել ենք մեր ընթերցողներին, որ Փաշինյանի կողմնակիցների զինված ջոկատներ են ձևավորվում կառավարական ամառանոցների տարածքում։ Գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը քաղաքացիները ներխուժեցին խորհրդարանի, կառավարության շենք և Փաշինյանի կառավարական ամառանոց: Այդ քաղաքացիներն իրենց բողոքն էին արտահայտում վարչապետի կողմից կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրման առնչությամբ։ Իրենց ակցիաներում նրանք զենք չեն կիրառել, իսկ որպես պատասխան՝ իշխանությունը, ոչ պաշտոնական տեղեկություններով, տվյալներ է տարածել «Հեղափոխության պահապաններ» խմբի հիման վրա զինված ջոկատներ ձևավորելու մասին։
Կապիտուլյացիայից 3 ամիս անց անվտանգության ապահովման հարցերով զբաղվող և զենք կրելու իրավունք ունեցող բոլոր կառույցները օպերատիվ կերպով բերվում են մարտական պատրաստականության: Ամենուր նշանակվում են նոր ղեկավարներ, մասնագետներին բացատրվում են հասարակական անկարգություններին դիմակայելու խնդիրները։ Դավաճան վարչապետը պատրաստվում է բողոքի փողոցային ակցիաներին՝ փորձելով մոբիլիզացնել ողջ զինված ռեսուրսը, ռազմականացված և զինված բոլոր կառույցները։ Սա խունտայական բնույթի մոբիլիզացիայի միջոց է. ասենք, Փաշինյանի ռեժիմը հենց դավաճանների խունտա է, որ կա։
Ի դեպ, զանգվածային բողոքի ակցիաների դեմ հանդես գալու հնարավոր անհրաժեշտության մասին տեղեկացված է նաև «Երկրապահ» ռազմականացված հասարակական կազմակերպության ղեկավարությունը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։ Ի տարբերություն «Ալֆա» ջոկատի, խայտառակ կապիտուլյացիայից հետո «Երկրապահից» ոչ ոք դուրս չեկավ։ Եթե տողերիս հեղինակն իրավացի չէ, ապա խնդրում է կազմակերպության անդամներին հերքել ասվածը... Անցած դարում, այսպես կոչված, «ասֆալտի երկրապահներն» արդեն կրակել են ժողովրդի վրա՝ 1996-ի նախագահական ընտրություններից հետո. այն ժամանակ երջանիկ պատահականությամբ ոչ ոք չզոհվեց, իսկ անմոռաց Վանիկ Սմբատիչը կարծիք հայտնեց, որ պետք էր մի քանի հարյուր մարդու տեղում փռել՝ մյուսներին վախեցնելու համար…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-03 09:13
В декабре 2024 г. мэрия Еревана предусмотрительно пополнила численность сотрудников управления по охране общественного порядка. В году текущем эти сотрудники сыграли решающую роль в деле запугивания и усмирения граждан, протестующих против повышения цен за проезд в общественном транспорте. Служащие управления учиняли показательные расправы над теми, кто отказывался платить, прямо в салонах автобусов. Одновременно диктовали водителям правила поведения с теми, кто бойкотировал высокий тариф. В результате акции протеста пошли на спад, иными словами, пополнение рядов сыграло на руку властям.
-
2025-04-02 09:27
Как уже сообщалось, внутрипартийные выборы в Капане стали своего рода продолжением скандала с выбором правления в ходе 6-го съезда ГД. Сегодня партия готовится к предвыборному съезду, между тем с делегатами могут возникнуть проблемы. Известно, что местные подразделения делегируют на съезд председателей партийных советов, а в Капане опять нет консенсуса.
-
2025-03-31 14:57
Путина в России сравнивают с Михаилом Горбачевым, а Трампа в США с Адольфом Гитлером. В свете американо-российских переговоров заявили о себе политические круги, которые против нормализации отношений с Вашингтоном. В России есть политики и общественные деятели, которые выступают за продолжение СВО до победного конца. Уже очевидно, что прекратить войну на Украине России будет гораздо сложнее, чем начать…
-
2025-03-28 09:13
С 29 марта 2023 г. началось очередное продвижение азербайджанских оккупантов вглубь армянской территории сразу на нескольких участках армяно-азербайджанской границы. Власти скрывали этот факт до тех пор, пока в ночь на 10 апреля азербайджанские диверсанты не появились в Сисиане, проникнув в дома жителей общины Бнунис. 11 апреля были обстреляны армянские позиции вблизи Сотка, у села Тех азербайджанцы убили четверых армянских солдат, 6 получили ранения, в том числе, командир армейского корпуса Армен Гезалян. В настоящее время под оккупацией находится часть территории общины Неркин Ханд под названием Верин Ханд.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։