Последние новости

ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ 33 ՏԱՐԻ ԱՆՑ

Հանուն Արցախի ազատագրման

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը նշանակված էր ամսի 18-ին, հետո այն տեղափոխեցին փետրվարի 20-ին։ 1988 թվականի այդ օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) ներկայացուցչական մարմինը որոշում ընդունեց պատմական արդարությունը վերականգնելու մասին՝ հօգուտ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցի դրական լուծման»: 2021 թվականի փետրվարի 20-ին կլրանա այդ որոշման 33-րդ տարեդարձը։ Այդ օրն ընդունված է համարել Ղարաբաղյան շարժման և ազգային-ազատագրական պայքարի սկիզբը։

Վերամիավորման պահանջով առաջին հանրահավաքները տեղի ունեցան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու Երևանի Թատերական հրապարակում, որտեղ բազմահազարանոց բազմության առջև ելույթ ունեցան ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, ԳԽ նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: 1988թ. փետրվարի 20-ին Երևանյան ցույցի մասնակիցների թիվը չէր գերազանցում 30 հազարը, սակայն արդեն փետրվարի 23-ին փողոց դուրս եկավ ավելի քան 300 հազար մարդ, իսկ հաջորդ օրերին՝ մոտ մեկ միլիոն։ Փետրվարի 23-ին համամիութենական ռադիոն հրապարակայնության և վերակառուցման ոգով հեռարձակեց ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը ԼՂԻՄ-ի իրադարձությունների մասին՝ ԽՄԿԿ Կենտկոմի որոշման լույսի ներքո: Մարդկանց զայրացրեցին բացահայտ սուտն ու խնդրից խույս տալու Կրեմլի փորձը…

Փետրվարի 24-ին Երևանում ստեղծվեց վերամիավորման կազմկոմիտեն՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի և ՀԽՍՀ ԳԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի պատվավոր նախագահությամբ: Կոմիտեի կազմում ընդգրկվեցին Ստեփանակերտի թատրոնի տնօրեն Վաչե Սարուխանյանը, տնտեսական գիտությունների թեկնածու Իգոր Մուրադյանը, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը:

33 տարի առաջ այս օրերին բոլորի շուրթերին «Ղարաբաղյան շարժում» և «ազգային-ազատագրական պայքար» բառակապակցություններն էին։ Կարո՞ղ էր արդյոք այն ժամանակ որևէ մեկը պատկերացնել, որ 33 տարի անց հայոց խորհրդարանի ղեկավարը կմերկացվի որպես թուրքական գործակալ, հայոց պատմության դասագրքերը կգրեն թուրքական հիմնադրամի փողերով, վարչապետը խորհրդարանի բարձր ամբիոնից կասկածի տակ կառնի, որ Շուշին հայկական քաղաք է, իսկ իշխող ուժի պատգամավոր Արթուր Մանուկյանը կզարմանա լրագրողի այն խոսքերից, որ Կարսը նույնպես հայկական է... Կարո՞ղ էր արդյոք որևէ մեկը պատկերացնել, որ 33 տարի անց ազգային-ազատագրական պայքարն ընթանալու է ադրբեջանական բռնազավթիչներից ու հայկական ազգանուններով ու թրքացած հոգով դավաճաններից Հայաստանն ազատագրելու համար

НАЦИОНАЛЬНО-ОСВОБОДИТЕЛЬНАЯ БОРЬБА 33 ГОДА СПУСТЯ

Հանուն Հայաստանի ազատագրման

33 տարի անց Օպերայի և բալետի թատրոնի հարակից հրապարակում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը. պետք է փրկել երկիրը դավաճան վարչապետից: Դարը փոխվել է, պայքարը՝ մնացել։ Այսօր Շարժման անդամ կուսակցությունները պայքար են մղում ոչ թե միութենական իշխանությունների և «Ժամանակ» ծրագրի դեմ, որը բողոքի ցույցերի մասնակիցներին անվանում էր ծայրահեղականներ, այլ ադրբեջանա-թուրքական սողացող զավթախուժման։ 33 տարին մի ամբողջ սերնդի կենսագրություն է, որը պայքարի ելավ իր Հայրենիքի ազատագրման համար։ Պայքարը շարունակվում է նույնիսկ նրանց համար, ովքեր ընկճված են. 44-օրյա պատերազմը բնավ մի ողջ ժողովրդի պատմության վերջը չէ։ Պատմությունը շարունակվում է։

Ղարաբաղյան շարժումը ժամանակի ընթացքում փոխակերպվեց ՀՀՇ կուսակցության, հակասություններ առաջացան ինքնահռչակ (1991թ.սեպտեմբերի 2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ։ Շարժման պատմությունը ամենայն մանրամասնությամբ շարադրված է բազմաթիվ գրքերում։ Մենք գիտենք Առաջին զատամարտի բոլոր գործողությունների մասին. 1992թ. մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրումից մինչև 1994թ. մայիսին խաղաղության պարտադրում: Այն ժամանակ հայերը ողջ աշխարհում տոնում էին հաղթանակը. պատերազմի և խաղաղության միջև ընտրության մասին Տեր-Պետրոսյանի ծրագրային հոդվածի հրապարակմանը (1997թ.դեկտեմբերի 1) մնում էր 3 տարի:

Այն ժամանակ չկար թուրք-սորոսական հինգերորդ շարասյունը, փոխարենը կար Աշոտ Բլեյանը, որը Բաքու կատարած այցից հետո պատմում էր լույսերով ողողված քաղաքի մասին և առաջարկում բարեկամություն անել ադրբեջանցիների հետ, կար ՀՀՇ վարչությունը, որը սատարում էր տարածքների փուլային հանձնման Տեր-Պետրոսյանի ծրագրին։ Վերոնշյալ հոդվածում ՀՀՇ-ական վարչախմբի պարագլուխն առաջարկում էր հետևել Մինսկի խմբի համանախագահների խորհրդին և հանձնել ազատագրված շրջանները։

Ասում են՝ ամեն սերունդ իր պայքարն ունի. մեր պայքարը դեռ չի ավարտվել։ Ազգային-ազատագրական պայքարը շարունակվում է ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամու դեմ։ Ազգային օրակարգ ունեցող քաղաքական ուժերը պայքարում են վարչապետի՝ Տեր-Պետրոսյանի գաղափարական հետևորդի քաղաքականության դեմ։ Փաշինյանն արդեն ադրբեջանցիներին է հանձնել Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը, այսօր նրա լուռ թողտվությամբ ընթանում է Սյունիքի զանգվածասող բռնազավթումը։ Ազգային օրակարգ ունեցող ուժերին դիմակայում է Սորոսի և Թուրքիայի գործակալների բանակը՝ դավաճան վարչապետի գլխավորությամբ, որը 44 օր շարունակ ստում էր ժողովրդին հաղթական պատերազմի մասին՝ թշնամուն հանձնելով շրջան շրջանի հետևից։ Պատերազմի 4-րդ օրը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի զեկույցից տեղեկանալով պարտության անխուսափելիության մասին, Փաշինյանը կոչ արեց վերջին տարվա զորացրվածներին ներկայանալ զինկոմիսարիատներ և մեկնել առաջնագիծ:

Դավաճանը ոչ միայն հանձնեց ազատագրված շրջանները, այլև զոհվելու ուղարկեց 7 հազար երիտասարդների։ Գրեթե ամեն օր երեք ամիս շարունակ սգո ցուցակը համալրվում է սարսափելի գտածոներով, գրեթե ամեն օր նույնականացման են ուղարկվում լոկ վերջերս հայտնաբերված զոհվածների աճյունները: Դավաճանը ոչ միայն հանձնեց (վաճառեց) տարածքները թշնամուն, այլև մի ամբողջ սերունդ գլխատեց ու հայրենազրկեց։ Այսօր նա հանձնում է Սյունիքը, վաղը առավոտյան կարող ենք արթնանալ ու իմանալ, որ արդեն հանձնել է Երևանը

НАЦИОНАЛЬНО-ОСВОБОДИТЕЛЬНАЯ БОРЬБА 33 ГОДА СПУСТЯ

Անտարբերության ուրվականը

Ինչո՞ւ է ժողովուրդը լռում: Մենք ամեն օր փորձում ենք գտնել այդ հարցի պատասխանը քաղաքական ուժերի, հասարակական գործիչների և մեր ընթերցող լսարանի օգնությամբ։

Այսօր սահմանափակվենք Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի խոսքերով. «Հայաստանում մի ուրվական է շրջում՝ անտարբերության ուրվականը: Եվ մինչ հայ ժողովրդի մի մասը լեթարգիական քնում սեփական «դարդի մեջ տապակվողի» հոգեբանությամբ շարունակում է հրաշքի սպասել, վարչապետի աթոռից կառչած վիժվածքը շարունակում է Հայրենիք նվիրել թուրքին:

Կապիտուլյացիայից երեք ամիս անց, երբ թվում էր, թե հանձնելու էլ ոչինչ չկա, թշնամին շարունակում է անարգել զավթել Սյունիքի բարձունքները, իսկ սյունեցին կրկին միայնակ է ադրբեջանցի զինվորականների ու նրանց GPS-ի դեմ»։

Դավաճան վարչապետը ստեց, թե իբր՝ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի անցել ադրբեջանցիներին, իսկ իրականում սողացող բռնազավթումը շարունակվում է ամեն օր։ Փաշինյանը շարունակում է ստել ժողովրդին, ինչպես որ ստել է պատերազմի բոլոր 44 օրերին՝ թշնամուն հանձնելով Արցախի Հանրապետությունը։ Այսօր նա շարունակում է ստել՝ հանձնելով Հայաստանը։ Ազգային-ազատագրական պայքարը միշտ էլ ժողովրդի պայքարն է իր նախնյաց հողի վրա արժանապատիվ ապագայի համար: Եթե առաջիկա շաբաթներին ու ամիսներին այդ պայքարը չավարտվի դավաճան վարչապետի հրաժարականով և թուրք-սորոսական գործակալների նկատմամբ հրապարակային դատով, ապա հայ ժողովուրդը կզրկվի պետականությունից։

Մինչև փետրվարի 20-ը պետք է իրականացվի հասարակության բոլոր առողջ ուժերի տոտալ մոբիլիզացում. անհրաժեշտ է, որ այդ օրը, ինչպես 33 տարի առաջ, ազգային-ազատագրական պայքարը թևակոխի վճռական փուլ։ Եթե պատմությունն այս անգամ կրկնվի լոկ զավեշտի տեսքով, ապա մենք կկորցնենք երկիրը։

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • РАЗДЕЛ УКРАИНЫ НАЧАЛСЯ - ПОЛЬША, ВЕНГРИЯ, РУМЫНИЯ ТРЕБУЮТ СВОИ ДОЛИ
      2022-10-06 09:32
      935

      Неотъемлемое право, закрепленное в Уставе ООН Речь Путина 30 сентября в Георгиевском зале Большого Кремлевского дворца показала, что Россия не стремится к воссозданию СССР. Российский лидер призвал киевский режим прекратить войну и вернуться за стол переговоров, но при этом отметил: "Выбор ЛНР, ДНР, Херсонской и Запорожской областей обсуждать не будем, он сделан". И далее подчеркнул: "Выбор людей на референдумах – необъемлемое право, закрепленное в уставе ООН". Напомню, что в этом же зале 18 марта 2014 г. был подписан документ по Крыму и Севастополю…

    • БЕЛЫЕ ПЯТНА 44 ДНЕЙ: СПУСТЯ 2 ГОДА ТАБУ СОХРАНЯЕТСЯ
      2022-10-04 09:52
      2129

      В Генштабе отредактировали документы? 2 года отделяет нас от 44-дневной агрессии азербайджано-турецкого тандема против Республики Арцах, в истории этой войны по-прежнему много белых пятен, а самое "белое" из них, вне сомнения, связано со штурмом вершины Леле Тепе.

    • ПОПЫТКА КОНСОЛИДАЦИИ ПРОАМЕРИКАНСКИХ СИЛ ПРОВАЛИЛАСЬ
      2022-10-01 11:02
      1991

      Не пожелали слиться в экстазе… Партия террористов "Сасна црер", которая после досрочных выборов 20 июня 2021 г. продолжает прятаться за ширмой "Народно-демократический полюс", представила заявку в мэрию Еревана на проведение целой серии антироссийских акций протеста. Предыдущие акции были до смешного малочисленными. Полицейских было гораздо больше, чем участников, но, похоже,  из посольства США поступила директива к консолидации антироссийских сил, а потому НДП решил не отступать.

    • ГОДОВЩИНУ КАРИБСКОГО КРИЗИСА МИР ВСТРЕТИТ ПОД УГРОЗОЙ ЯДЕРНОЙ КАТАСТРОФЫ
      2022-10-01 10:44
      2269

      Ракетно-ядерная истерия 60 лет спустя Долгое время казалось, что об этом кризисе известно все, но буквально недавно в бумагах 35 президента США ученые нашли дневниковую запись 1962 г. (черновик речи), из которой следовало, что Джон Кеннеди испытывал искушение прибегнуть к ядерному оружию.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27
      332

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36
      598

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14
      545

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00
      806

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։