Последние новости

ՄԱԿԱԲՈՒԾԵԼՈՎ ՊՈՂՈՍԻ ՀԱՇՎԻՆ

Ֆեյսբուքի օգտատերերն արդեն մի քանի օր շարունակ ապարդյուն փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են ՀՀ վարչապետի աշխատակազմին այդչափ անհրաժեշտ փողկապները: Հարցն ի հայտ է եկել, բնականաբար, ոչ առանց պատճառի։ Բանն այն է, որ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2021 թվականի պետական գնումների ծրագիրը, համաձայն որի ՀՀ կառավարության ղեկավարի աշխատակազմը մտադիր է գնել 232 փողկապ՝ վճարելով 278 հազար դրամ բյուջետային միջոցներ։

Պատասխանի տարբերակները բազմազան են. օրինակ, հագուստի այդ պարագան ծամելը հարմար է երկրի ղեկավարի համար, երբ այն (երկիրը) կանգնած է անխուսափելի աղետի առջև: Ժամանակին Միխայիլ Սահակաշվիլին ի տես ամենիքի ցույց տվեց, թե ինչպես է դա արվում։ Կա նաև ոչ այնքան զվարճալի տարբերակ. երբ աղետն արդեն վրա է հասել, փողկապով կարելի է կախվել: Այդպես են վարվել սնանկացած միլիոնատերերից ոմանք։ Մեր դեպքում այնուամենայնիվ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ վարկածը իրատեսական համարվել չի կարող։ Այո, երկիրը աղետի մեջ է, ընդ որում փողկապների գինն այնպիսին է (1200 դրամ), որ դրանք դժվար թե բարեհաճեն կրել թավշե սերնդի խոշոր պաշտոնյաները։ Կարծես թե բավարար հիմքեր կան առարկայի կիրառման նման եղանակների համար։ Բայց ո՛չ։ Բացակայում են անհրաժեշտ պայմանները. դժբախտության գիտակցումը, սեփական պատասխանատվությունը դրա համար, խղճի խայթը և, որպես հետևանք, ստրեսը կամ դեպրեսիան։ Այնպես որ փողկապների գնման պատճառները դեռևս մնում են առեղծված…

Թեև, երբ ծանոթանում ես վարչապետի աշխատակազմի ծրագրած գնումների ողջ ցանկին, առեղծվածները բազմապատկվում են։ Ահա, օրինակ, որոշել են գնել 8 զույգ անջրանցիկ կոշիկ և 6 միավոր անջրանցիկ հագուստ։ Նրանք ինչ է, բացօթյա՞ են աշխատում, անձրևի տակ ու ցեխի մե՞ջ: Կամ ահավասիկ՝ ծախսերի մեկ այլ հոդված. կիսաշրջազգեստներ, կիսավերարկուներ: Ինչ է, մե՞րկ են եկել աշխատելու կառավարության ղեկավարի աշխատակազմում։ Թե՞ այդ աշխատանքը ենթադրում է համազգեստի կրում։ Ի դեպ, ըստ երևույթին՝ ոչ միայն մերկ են, այլև հիվանդ։ Այլապես վարչապետի աշխատակազմի ինչի՞ն է պետք «առողջության ապահովման ծառայությունը»՝ 5 մլն 200 հազար դրամով, և 500 հատ ներարկիչը։

Բայց, իհարկե, ցուցակի գլուխգործոցը կարելի է համարել մուրճերն ու կացինները։ Նկատեք, խոսքն ամենևին էլ շինարարության կամ անտառահատման մասին չէ, այլ կառավարության։ Խոսքը փայտահատների, ատաղձագործների կամ հյուսների մասին չէ, այլ փողկապներ, կիսաշրջազգեստներ ու կիսավերարկուներ հագած տղաների ու աղջիկների, որոնք ընդ որում նաև բժշկական ծառայությունների կարիք ունեն։ Այսպիսով, ինչի՞ համար են պետք այդ աշխատակազմին 4 մուրճն ու 5 կացինը։

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԱՅՍՏԵՂ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՍԻՄՎՈԼԻԶՄԻ ՀԵՏ։ Կացինները խորհրդանշում են պետական ինստիտուտների ջախջախման այն աննախադեպ գործընթացը, որով աչքի են ընկել նույն այն տղաներն ու աղջիկները, որոնց կիսաշրջազգեստներ ու փողկապներ են հարկավոր։ Իսկ մուրճերը հիշեցումն են այն մասին, թե ինչպես են նրանք համերաշխ խփում վերջին մեխերը երկրի դագաղին։

Այս իրավիճակում առանձնակի դրամատիկ է այն, որ երկիրը կործանում ու քանդում են նույն այդ երկրի քաղաքացիների գրպանի հաշվին։ Ըստ էության, շարքային հարկատուն, ինչպես երևում է ծրագրվող գնումների մասին հաշվետվությունից, հոգում է այդ մարդկանց հագուկապը, կերակրում ու բուժում նրանց, հետն էլ դեռ մուրճեր ու կացիններ գնում նրանց համար, որպեսզի ջերմեռանդորեն կացնահարեն ու մեխեն։

Իրականում այդ մարդիկ լոկ ծաղրում են համաքաղաքացիներին և պարզապես վնաս պատճառում գանձարանին։ Դրանք բացառիկ «մուֆթչիներ» են, ժլատներ ու մակաբույծներ։ «Մուֆթչի» են հենց թեկուզ այն պատճառով, որ կանոնավորապես աշխատավարձ ստանալով՝ կարող էին թույլ տալ իրենց փողկապ գնել 1200 դրամով։ Նկատենք. անձնական զգեստապահարանի պարագա։ Ժլատներ, որովհետև ստանալով աշխատավարձն ու գումարած պարգևավճարները՝ կարելի էր այնուամենայնիվ 1200 դրամ ծախսել փողկապի վրա։ Մակաբույծներ, քանզի երկուսուկես տարի առաջ աղքատ, բայց հպարտ պողոսը ոչ թե իշխանություն ընտրեց, այլ պարզապես իր վրա վերցրեց լիակատար նյութական խնամքը վնասատուների թիմի նկատմամբ։ Եվ թող պողոսը չզարմանա, եթե կառավարության աշխատակազմի պետգնումների հաջորդ ցանկում հայտնվեն, ասենք, գուլպաներ կամ անդրավարտիքներ։ Պողոսը պետք է հանդուրժի ամեն ինչ և լիովին վայելի իր որոշման պտուղները։ Նա հանդուրժեց երկրի տնտեսության կործանումը, հանդուրժեց հազարավոր երիտասարդ տղաների մահը, հանդուրժեց տարածքների կորուստն ու տիեզերական խայտառակությունը։ Ինչ է, իր համար դժվա՞ր է վզին նստեցրած պահել, կերակրել, խմացնել, հագցնել, վճարել ու հավելավճարել իր խնամարկյալներին։ Ամենևին. դրանից էլ հեշտ բա՞ն…

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

  • РОСТ С УСКОРЕНИЕМ
    2025-07-07 10:03

    В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
    2020-09-12 08:48

    Ավելի քան մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իր ենթականերին խորհրդակցության հավաքեց կառավարությունում և որոշեց նրանց հետ քննարկել կարևորագույն խնդիր. պետգնումների գործընթացի օպտիմալացումը, արդիականացումը, «ապակոռումպացումը»։ Ուղիղն ասենք. ոլորտը վաղուց հատուկ ուշադրության ու վերահսկողության կարիք ուներ, ոլորտը վաղուց արդեն կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության հիմնական աղբյուրներից մեկն է։ Ավելին, հաշվի առնելով հակակոռուպցիոն հեղափոխական օրակարգը, հենց այս ոլորտում էր, որ ներկայիս իշխանությունը պետք է, ինչպես ասում են, արդյունքը ցույց տար, արդարացներ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ համաքաղաքացիների հույսերը։

  • ՁԵԶ ԽԱԲԵԼ ԵՆ, ՊՐՆ. ՎԱՐՉԱՊԵՏ
    2019-08-14 19:42

    Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուները 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետբյուջե են վճարել ավելի քան 511 մլրդ դրամ, ինչը 14,4%-ով կամ 64,4 մլրդ դրամով ավելի է, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում։ Այդ մասին են վկայում 2019թ. հունվար-հունիսի արդյունքներով Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, հաղորդում է ԱՌԿԱ-ն։