Լավրովը չի կարծում, որ Թուրքիան ձգտում է ստեղծել Մեծ Թուրան
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը համարում է, որ Թուրքիան չի հետապնդում Մեծ Թուրան ստեղծելու նպատակ:
«Խոսելիս Մեծ Թուրանի՝ որպես վերազգային կազմավորման մասին պատմական իմաստով, չեմ կարծում, որ Թուրքիան հետապնդում է նման նպատակ: Չեմ տեսնում՝ ինչպես իրականության մեջ նախկին ԽՍՀՄ և ներկայում անկախ երկրները կարող են այդ գաղափարն ինչ-որ կերպ սատարել: Ընդհակառակը՝ նրանց արտաքին քաղաքականության և գործունեության ամբողջ պաթոսը կայանում է նրանում, որպեսզի ամրապնդեն իրենց ազգային պետությունը»,-ասել է նա ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լավրովը նշել է, որ թյուրքալեզու հարաբերությունների թեման բավականին խորը ներթափանցել է Թուրքիայի և համապատասխան երկրների, ներառյալ՝ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների համագործակցության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ կա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ, որում Ռուսաստանը ևս ներգրավված է: «Մի քանի մեր հանրապետություններ հետաքրքրված են շփումներում: Գոյություն ունի Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն: Կա նաև Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական ասամբլեա: Բոլոր դրանք գործառնում են արդեն բավականին երկար ժամանակ: Դրանց միջոցառումները հիմնականում կրում են մշակութային, լեզվական, կրթական ավանդույթի պահպանման ուղղվածություն»,-ընդգծել է Լավրովը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, շարունակել է նախարարը, նա ունի շահեր, որ համացեղակիցները խոսեն նույն լեզվով: «Մենք նույնպես ցանկանում ենք, որ «ռուսական աշխարհն» ունենա շփվելու հնարավորություն: Ստեղծել ենք արտերկրում ապրող հայրենակիցների կազմակերպությունների ընդլայնված ցանց, բացում ենք «Ռուսական աշխարհ» համալսարաններին կից տարբեր երկրներում բացառապես լեզվական, կրթական, գիտական նպատակներով»,-պարզաբանել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.
-
2025-07-05 10:33
Армения 5 июля отмечает День Конституции.
-
2025-07-05 10:27
Заместитель директора Центра комплексных европейских и международных исследований факультета Мировой экономики и мировой политики НИУ ВШЭ Дмитрий Суслов прокомментировал Alpha News кризис в отношениях Москвы с Баку и Ереваном, политику России на Южном Кавказе, а также позицию США по конфликту на Украине и отношениям с Россией. По словам эксперта, кризис с Азербайджаном носит откровенно политический характер, который искусственно раздувают в Баку.
-
2025-07-05 10:22
Операция по задержанию архиепископа Микаэла Аджапахяна в Первопрестольном Эчмиадзина с участием Управления по борьбе с терроризмом СНБ была позорным зрелищем. Об этом заявил в интервью Sputnik Армения лидер партии "Отечество", бывший директор СНБ, генерал-майор Артур Ванецян.