Последние новости

ՄԱՐՏԻ 1-ԻՆ՝ 13 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԳՈՐԾՎԱ՛Ծ Է

2008թ.-ին Լևոնն իր զինակիցների հետ պարում էր Իսրայելի դրոշի տակ, իսկ 2020թ.-ին հայ զինվորներին սպանում էին իսրայելական անօդաչուները։

«Ամբոխն ատելություն էր շնչում ղարաբաղցիների հանդեպ»

Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատարանի հետպատերազմյան առաջին նիստը նշանավորվեց միացված տեսախցիկների առջև դատախազի հիստերիայով. այդ օրը բոլորին և յուրաքանչյուրին հասկանալի էր, որ Շուշին հանձնած իշխանությունը դատում է նրանց, ովքեր 1992թ. մայիսի 8-9-ին ազատագրել են բերդաքաղաքը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և Հաղթանակի գեներալներ Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին ներկայացված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը խայտառակ կապիտուլյացիայից հետո միանգամայն այլ կերպ է ընկալվում։ Մտածող հանրությունը վաղուց արդեն հասկացել է, որ 2008թ.մարտի 1-ին նախագահ Քոչարյանը փրկեց երկիրը գունավոր հեղափոխությունից, քաղաքացիական պատերազմից ու Արցախի կորստից։

 13-я годовщина событий в ЕреванеՆրանք, ովքեր հասցրել են պատերազմի 44 օրերի ընթացքում իրենց մեջ վերջնականապես սպանել պողոսին, արդեն իրենք են խոսում այն մասին, որ իշխանության հակասահմանադրական զավթման Տեր-Պետրոսյանի ծրագիրը չհաջողվեց իրականացնել 2008թ.մարտի 1-ին։ Այդ ծրագիրն իրականացվեց 2018թ. գարնանը՝ Լևոնի աշակերտի կողմից, արտաքին ուժերի աջակցությամբ: Իրականացման հետևանք դարձավ տարածքների հանձնումը (վաճառքը) պայմանավորված պատերազմի արդյունքում։ Տեր-Պետրոսյանին փոխարինելու եկավ նրա քաղաքական աշակերտը, որը ժառանգել էր ատելությունը Ղարաբաղի և ղարաբաղցիների նկատմամբ։ 2018-ի գարնանից մեր աչքի առաջ իրականացվում է 2008 թվականին Տեր-Պետրոսյանի ազդարարած «կազմաքանդումը»՝ պետության փլուզման ուղեգիծը։ Չճանաչված հայկական պետությունն արդեն ավերված է, հիմա ավերում են ինքնիշխան Հայաստանը. բառացիորեն այս օրերին ընթանում է Սյունիքի զանգվածասող բռնազավթումը։

Օրերս իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հեռուստադիտողների հետ կիսեց հիշողություններն այն մասին, թե ինչպես էր 2008թ.մարտի 1-ին քաղաքապետարանի և Ֆրանսիայի դեսպանատան դիմաց մոլեգնող ամբոխը «ատելություն շնչում ղարաբաղցիների հանդեպ»։ Դիմելով այդ ամբոխին, Փաշինյանը բարձրախոսով ճղավում էր. «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։ Օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հատուկ ընդգծեց, որ «2018 թվականի գարնան շարժումն, ըստ էության, հակաղարաբաղյան էր և ուղղված էր ղարաբաղցիների դեմ»։ Կարծում եմ, ընթերցողը վաղուց արդեն հասկացել է, թե ովքեր են տարիներ շարունակ արմատավորել այդ ատելությունը...

Քոչարյանին մեղադրում էին Մեղրին հանձնելու մտադրության մեջ

Շատերն են հիշում ոչ միայն մարտի 1-ի իրադարձությունները, այլև դրան նախորդած հանրահավաքները Օպերայի և բալետի թատրոնի հարակից հրապարակում, որտեղ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները վրանային ճամբար էին խփել։ Այդ հանրահավաքների ամբիոնից Լևոնի զինակիցները մեղադրում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մեղրին հանձնելու մտադրության մեջ։ Այդ քարոզչական հերյուրանքն ակտիվորեն տիրաժավորվում էր 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ԴՐԵՑ ԱՄԵՆՔԻՆ ՈՒ ԱՄԵՆԸ։ Նրանք, ովքեր 2008-ին Տեր-Պետրոսյանի հետ պարում էին Իսրայելի դրոշի տակ, 13 տարի անց գուցե խղճի թեթև խայթ զգացին. չէ՞ որ 44 օր շարունակ հայ զինվորներին սպանում էին իսրայելական անօդաչուները

Մարտի 1-ի գործով Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը զուտ ձևական բնույթ էր կրում. կարծում եմ՝ իշխանափոխությունից հետո նրան կրկին կհարցաքննեն արդեն այլ քննիչներ։ Օրերս Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին շինծու մեղադրանք է առաջադրվել, իսկ պատճառն այն է, որ Զաքարյանը փորձում է դիմակայել Մեղրին հանձնելու իշխանության փորձերին։

Լևոնը չի զղջացել ու չի զղջալու

Թուրքական նացիստական «Գորշ գայլեր» կազմակերպությունն արդեն քննարկում է դպրոցի նախագիծը, որ ծրագրում է կառուցել Շուշիում:

Հայկական աղետի ակունքներում կանգնած է նա, ով առաջինը բաժանեց ժողովրդին հայաստանցիների ու ղարաբաղցիների։ Հոգու խորքում Լևոն Հակոբիչը ցնծում է, որ արդեն լուծել է իր վրեժն այն ղարաբաղցիներից, որոնք ստիպեցին իրեն հրաժարական տալ։ Նա չկարողացավ վրեժխնդիր լինել 2008-ին, փոխարենը իր աշակերտն ավարտին հասցրեց իր ողջ կյանքի գործը՝ բանակցություններում գործի դնելով տարածքների փուլային հանձնման լևոնական սցենարը, և արդյունքում ժողովրդի թիկունքում հանձնեց (վաճառեց) Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը։

13-я годовщина событий в Ереване

Լևոնը չի զղջացել ու երբեք չի զղջալու, որ Ղարաբաղի ու ղարաբաղցիների հանդեպ ատելության վրա աճեցրել է կապիտուլյանտների ու դավաճանների մի ողջ բազմություն, իսկ պատերազմի օրերին ինչ-որ բան ձեռնարկելու նրա փորձերն ընդամենը «մեյմունություն» էին՝ մարդկանց աչքին թոզ փչելու նպատակով։

Աղետը կարող էր տեղի ունենալ 13 տարի առաջ

Երկրորդ նախագահի դատավարությունը շարունակվում է: Քոչարյանին և Հաղթանակի գեներալներին դատում են 300.1 հոդվածով, որը գոյություն չի ունեցել ենթադրյալ հանցագործության պահին։ Հենց այդ պատճառով Գլխավոր դատախազությունը 2009 թվականին հրաժարվեց այդ հոդվածով մեղադրանք ներկայացնել հանրահայտ «7-ի գործով» անցնող անձանց։

2018 թվականի հունիսից երկրորդ նախագահի փաստաբանները ապարդյուն խնդրում են թվարկել այն գործողությունները, որ կատարել է Քոչարյանը, և որոնք մեղադրող կողմը որակում է որպես սահմանադրական կարգի տապալում։

Մինչ հողերի խայտառակ հանձնումը դատաքննությունը փոխարինել էին դատավոր Դանիբեկյանի քթի պլաստիկ վիրահատության հետ կապված զավեշտով, բլոգերի և օպերատորի ձերբակալությամբ, որոնք փորձել էին նրանից ստանալ այն հարցի պատասխանը, թե «համարո՞ւմ է արդյոք իրեն վնգստացող դատավոր (Փաշինյանի բնորոշումը)»։ Որպես առանձին շոու՝ հնչում էին զոհվածների հարազատների սպառնալիքները մեղադրյալների հասցեին։ Այս մասխարությունն ավարտվեց նրանով, որ ի վերջո հրապարակավ հրաժարվեցին նիստերին հետագա մասնակցությունից։ Զոհվածների հարազատներին, հիշեցնեմ, Փաշինյանի հրամանով տրվել էր 30-ական միլիոն դրամ։ Չար լեզուները պնդում են, որ երբ գումարը սպառվել է, իսկ հավելում չի հաջորդել, պարոնայք որոշել են այլևս չմասնակցել դատական նիստերին՝ փաստաբանների հետ մեկտեղ, որոնց նույնպես, ինչպես հավաստում էին ԶԼՄ-ները, հավելյալ չեն վճարել

44-օրյա պատերազմի իրադարձություններից հետո մտածելն անգամ սարսափելի է, թե ինչի կվերածվեր Հայաստանը, եթե 2008-ի մարտի 1-ին Լևոնին, Նիկոլին, Գագիկ Ջհանգիրյանին, Ալիկ Արզումանյանին, Արարատ Զուրաբյանին, Գագիկ Մելքոնյանին, Սասուն Միքայելյանին և մնացյալ հանրությանը հաջողվեր վերցնել իշխանությունն ու խոչընդոտել նախագահի պաշտոնի ստանձնմանը Սերժ Սարգսյանի կողմից։ Ներկայիս աղետը կարող էր տեղի ունենալ 13 տարի առաջ, երբ Տեր-Պետրոսյանի շրջապատը լկտիաբար ստում էր ժողովրդին, թե նախկին նախագահն ընտրությունների արդյունքում ստացել է ձայների 65%։ Այն ժամանակ հաջողվեց հետաձգել աղետը 10 տարով, բայց, ավա՜ղ, ոչ կանխել։ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները 10 տարի շարունակ գնում էին դեպի իրենց նպատակը և հասան դրան՝ հենվելով թուրք-սորոսական հինգերորդ շարասյան, ԼԳԲՏ համայնքի, Հայաստանի տարածքում գործող տոտալիտար աղանդների և Արևմուտքի թուրքամետ շրջանակների վրա։

Փաստերը գլխավոր դատախազի ձեռքին են

Իշխանափոխությունից հետո անկախ դատարանը կտեղեկացնի հասարակությանն այն մասին, թե իրականում ինչը պետք է համարել սահմանադրական կարգի տապալում, և կհիմնավորի մեղադրանքը Փաշինյանի ու նրա թիմի հասցեին։ Փաստերի հետևից հեռուն գնալու հարկ չի լինի, դրանք արդեն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ձեռքին են, որը վախենում է ընթացք տալ դրանց։

Հայաստանում անպայման տեղի կունենա վարչապետի դատավարությունը, որն իրականացրեց խորհրդարանի զավթումը 2018-ի հոկտեմբերի 2-ին, կոչ արեց արգելափակել դատարանները 2019-ի մայիսին, հակասահմանադրական հանրաքվե նշանակեց 2020-ի ապրիլի 5-ին՝ Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնից հեռացնելու նպատակով։ Փաշինյանը խորհրդարանին ստիպեց ընդունել հակասահմանադրական մի շարք օրենքներ, միտումնավոր փակուղի մտցրեց խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները և պայմանավորված պատերազմի արդյունքում հանձնեց (5 մլրդ-ով վաճառեց) հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ը։ Նա այսօր էլ հանձնում է ինքնիշխան Հայաստանի տարածքները՝ առանց հանրաքվեի։ Իրեն հռչակելով գերագույն գլխավոր հրամանատար՝ նա մահվան երախ ուղարկեց մոտ 7 հազար հայերի։

2008թ. մարտի 1-ի դեպքերի 13-րդ տարելիցը ևս մեկ առիթ է՝ վերադառնալու ակունքներին։ 2018-ի ապրիլի 23-ի իշխանափոխությունը սկսվեց 2008-ի մարտի 1-ին և մի պահ անգամ չդադարեց այնքան ժամանակ, մինչև որ իշխանության եկավ նա, ում Արևմուտքի թուրքամետ շրջանակները հանձնարարել էին Արցախի հանձնման (վաճառման) առաքելությունը։ Առաքելությունն իրագործված է։

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЧЕМУ МАКУНЦ ДОБИВАЕТСЯ ЭКСТРАДИЦИИ "ДОГА"?
    2025-06-07 08:58

    Политологи и общественные деятели, которые еще 2-3 месяца назад с пеной у рта защищали политику Пашиняна, в последние дни поумерили свой пыл. Некоторые даже посетили телеканалы власти, чтобы продемонстрировать несогласие с главарем правящей верхушки. Люди не хотят, чтобы их ассоциировали с Николом. О том, что политизированная армянская публика настроена против главаря правящей верхушки, свидетельствует отставка руководителя административной единицы Нор Норк, хотя после избиения 30 апреля блогера Артура Чахояна члены партии "Республика" вещали из всех щелей, что Тигран Тер-Маргарян в отставку не подаст.

  • РАСПРАВА ЕДИНСТВЕННЫЙ КЛЮЧ К ОППОНЕНТАМ
    2025-06-07 08:54

    27 мая 2024 г. 60 красных беретов избили в центре Еревана (ул. Анрапетутян) депутата от фракции "Айастан" Ашота Симоняна. 28 мая видеозапись обошла все оппозиционные телеканалы, вызвав большой общественный резонанс. Управление внутренней безопасности МВД назначило служебное расследование по поводу действий Геворга Мкртчяна, который руководил расправой. На время расследования его полномочия были прекращены. Через месяц он был восстановлен в должности и продолжил службу.

  • ПАШИНЯН ОПАСЕН!
    2025-06-06 09:19

    "Да простит меня архиепископ Баграт, но я не связываю с ним надежды, пусть простят меня все, кто ему верит, но из нынешнего состояния нас могут вывести только бывшие президенты, и никто, кроме них. Нас спасет либо Роберт Кочарян, либо Серж Саргсян!", - заявила мать погибшего героя Давида Арушаняна Лида Арушанян. По ее словам, "до выборов еще год, но терпеть этого сумасшедшего (подразумевается Пашинян) уже невозможно"! Невозможно не только по причине тотального коллапса – от безопасности до экономики, а потому, что правящая пара пытается затащить все армянское общество в помойную яму, в которой барахтается сама.

  • СИЛЬВА НА ВСЕ ВРЕМЕНА!
    2025-06-03 09:55

    12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
    2021-04-12 21:59

    Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի տխրահռչակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում է արդարացնել իշխանությունների գործողությունները, որոնք հերթական անգամ խաբեցին հայ ռազմագերիների հարազատներին՝ ծանուցելով ապրիլի 9-ին ռուսական ինքնաթիռով նրանց հայրենիք վերադառնալու մասին: Ինչպես հետո հայտարարեց ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, այդպիսի պայմանավորվածություն չի եղել, այլ եղել է «կեղծիք ու սադրանք». իշխանությունները մոլորության մեջ են գցում ժողովրդին։

  • ԵԹԵ ՈՐՈՇԵԼ ԵՔ ՁԵՐ ՔՎԵՆ ՏԱԼ ՁԵԶ ՍՊԱՆՈՂԻՆ
    2021-04-12 16:13

    Ըստ Avia.pro համակայքի՝ օրերս Սիրիայում թուրքական հրետանու դիրքերը ենթարկվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարվածներին։ Սու-24 մարտավարական ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Խան Էս-Սաբլ բնակավայրի շրջանում գտնվող M114 դաշտային հրանոթներին, ոչնչացրել «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման ահաբեկիչների ճամբարն ու զրահատեխնիկան: Հաղորդվում է, որ ավելի վաղ գրոհայինները հարձակվել են Իդլիբ նահանգի հարավում գտնվող Ալ-Կաբիրա, Ջարադա և Դադիհ բնակավայրերի վրա, իսկ թուրքական կողմից ստացած M114 հրանոթներով գնդակոծել են Խան Էս-Սաբլ բնակավայրը: «Հերթական անգամ բախվելով պայմանավորվածությունների խախտմանը՝ Օդատիեզերական ուժերը հիշեցրել են Թուրքիային, որ այդպես վարվել պետք չէ»,- ասված է Avia.pro-ի աղբյուրի հաղորդագրության մեջ։

  • Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՐ ԽՈՒՍԱՓԵԼ
    2020-12-05 10:16

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ պատերազմից հնարավոր էր խուսափել։ Նա իր տեսակետը հայտնեց «5-րդ ալիքին» տված հարցազրույցում։

  • «ՄԵՆՔ ԱՆՆԿԱՏ ԿՓՈԽԱՐԻՆԵՆՔ ՆՐԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾՔՈՎ»…
    2020-11-11 08:31

    Ժամանակին, ԽՍՀՄ-ի մոտալուտ փլուզման շրջանում, միութենական պետության ԶԼՄ-ներում շատ տարածված էր տեքստը, որի հեղինակությունը վերագրվում էր Ալեն Դալլեսին, որը գլխավորում էր ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը 1953-1961 թվականներին՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ծավալվող «սառը պատերազմի» տարիներին: