Последние новости

ՊԱՐՈՆԱՅՔ ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿՆԵՐ, կամ՝ 3 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԻՆՉԵՎ ԾՆԿՆԵՐԸ ՍՏԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ

Նիկոլ անունով բռնապետի իրավունքի ուժով

2018-ի նոյեմբերի 26-ին քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը Թալինում հայտարարեց. «Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

Ստեփանակերտի արձագանքն իրեն սպասել չտվեց, այդ իսկ պատճառով նոյեմբերի 29-ին Փաշինյանը Ճամբարակում համալրեց քարոզչությունը Արցախի ղեկավարներին ուղղված սպառնալիքներով. «Այ քեզ բա՛ն։ Այն, ինչ որ տեղի է ունեցել, ես կքննարկեմ ձեզ հետ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,- ճղավեց նա։ Արցախի արձագանքը Միքայելյանի խոսքերին, ինչպես հայտնի է, հանգեցրեց մարտական գեներալ Լևոն Մնացականյանի պաշտոնանկությանը։ Այդ պաշտոնազրկումից հեշտ է տրամաբանական թել անցկացնել դեպի Գլխավոր շտաբի պետ գեներալ Մովսես Հակոբյանի պաշտոնանկություն՝ հին կադրերին նորերով փոխարինելու ցանկության մասին Նիկոլի ձևակերպումով, ինչպես նաև՝ մարտական գեներալ, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնազրկում՝ առանց որևէ հստակ ձևակերպման, և վերջապես, մարտական գեներալ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկություն։

Նույնիսկ դպրոցականներին է հայտնի, որ բանակը ենթարկվում է կանոնադրությանը, որտեղ հստակ նախանշված են բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության հիմքերը։ ԶՈՒ կանոնադրության մեջ ծիծաղելու պատճառով պաշտոնազրկման մասին ձևակերպում չկա։ Տիրան Խաչատրյանին, ինչպես հայտնի է, աշխատանքից ազատել են այն բանի համար, որ նա իրեն թույլ է տվել ծիծաղել «Իսկանդերների» մասին Փաշինյանի խոսքերի վրա։ Խաչատրյանն ամենևին էլ օրիգինալ չէր, այդ խոսքերի վրա ծիծաղում էր ամբողջ Ռուսաստանը։ Այստեղ ճիշտ ժամանակն է թել անցկացնել վարչապետի անմիջական հրահանգով ու մասնակցությամբ դատարանների արգելափակումից մինչև նրա համախոհների վերջերս արած հայտարարություններ, թե Վարչական դատարանի որոշումը ենթակա չէ պարտադիր կատարման։ Դատարանի որոշումը Գասպարյանի օգտին էր, Բայց Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրեց Արտակ Դավթյանը... «իրավունքի ուժով»։ Որտե՞ղ է տեսնված, որ «իրավունքի ուժը» հակասի դատարանի որոշմանը։ Ավաղ, «իրավունքի ուժով» ասելով՝ մեր երկրում ահա արդեն 3 տարի շարունակ հասկանում են Նիկոլ անունով բռնապետի «իրավունքի ուժը»։

Հայտնի է, որ առողջապահության նախարար եղած ժամանակ վարչապետի ներկայիս խորհրդական Արսեն Թորոսյանը հրաժարվեց կատարել դատարանի որոշումը և ներողություն խնդրել նշանավոր բժշկից։ Դատարանի որոշումը չկատարելու համար Թորոսյանին ոչ ոք չպատժեց։ Լինելով մարզպետի պաշտոնում, 2019-ին Փաշինյանի մտերիմ ընկեր Տրդատ Սարգսյանը անպատիժ մնաց սպա Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելուց հետո, դժվար թե պատիժ սպառնա նաև նախարար Հակոբ Արշակյանին՝ լրագրողի վրա հարձակմանւ համար։ Հիշեցնեմ, որ Սարգսյանը մարզպետի պաշտոնից հեռացավ միայն ծեծված սպայի մարտական ընկերների նկատմամբ վախից

Միջազգային հանրությունը համարժեք է արձագանքում

Պետդեպարտամենտը չհամաձայնեց Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձի մասին Փաշինյանի ձևակերպմանը։ Ինտերպոլը մատնանշեց, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետապնդումը «Մարտի 1-ի» գործով հիմնազուրկ է։ Ինտերպոլը հաղորդեց մեր իշխանությանը (իմա՝ Նիկոլին), որ խոսքը նախկին գլխավոր դատախազի քաղաքական հետապնդման մասին է. մի խոսքով, Փաշինյանի ռեժիմը խայտառակվեց Ինտերպոլի առաջ։

Շվեյցարիայի իշխանությունը մերժեց գեներալներ Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին և Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքների գործում օգնելու պաշտոնական Երևանի միջնորդությունը: Շվեյցարիան մատնացույց արեց Երևանին, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է։ Վենետիկի հանձնաժողովն ու եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաները փորձում են խոչընդոտել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման կրճատմանը։ Դատելով իրադարձությունների զարգացումից, Հայաստանի վարչապետի անհամարժեքության մասին լուրն առաջիկա շաբաթներին կհասնի Սև մայրցամաք

Վարչապետը սեփական քմահաճույքով փոխեց երկրի նախկին ղեկավարության կողմից հաստատված սպառազինությունների գնման ծրագիրը։ Փաշինյանը գնեց Սու-30 չորս ինքնաթիռ՝ առանց հրթիռների, որից հետո հայտարարեց, թե դրանք հաջողությամբ փորձարկվել են Հայաստանում և խոցել պայմանական թիրախը: Թե ինչպես կարելի է առանց հրթիռների խոցել պայմանական թիրախը, մինչ օրս հայտնի չէ, փոխարենը հայտնի է, որ այդ ինքնաթիռների հրթիռները Ռուսաստանը չէր կարող մեզ վաճառել։ Երբ ճշմարտությունը ջրի երես ելավ, Փաշինյանը վերցրեց ու մեղադրեց նախկին իշխանությանը, որ նա չի գնել այդ ինքնաթիռները։ Ասաց, թե այդ դեպքում ինքը ժամանակ կունենար հոգ տանել հրթիռներ գնելու մասին։ Փաշինյանի սուտն ինչ-որ կերպ մեղմելու համար՝ թիմակիցները սկսեցին խոսել այն մասին, թե փորձարկումների ժամանակ Սու-30 ինքնաթիռները խոցել են պայմանական թիրախը այլ տրամաչափի հրթիռներով։ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այդ առնչությամբ հայտարարեց, որ նախկին իշխանությունը մտադիր չէր ինքնաթիռներ գնել, այլ նախատեսում էր գնել անօդաչու թռչող սարքեր:

Սու-30-ի հետ կապված պատմությունից կարելի է հեշտությամբ թել անցկացնել մինչև հայկական «Բոինգ», որը «պատահաբար» թռավ Իրանի տարածք։ Այստեղ անմիջական կապ կա. այն երկրում, որտեղ մեկ անձի ախտորոշումը բարձրացված է պետական քաղաքականության աստիճանի, հնարավոր է ամեն ինչ։ Մի՞թե կարող էր հոգեպես առողջ վարչապետը Արցախյան առաջին և երկրորդ ազատամարտերի գեներալների վարկաբեկման արշավ ձեռնարկել։ Մի՞թե կարող էր հոգեկան խանգարում չունեցող գերագույն գլխավոր հրամանատարը որոշում կայացնել մարտական գործողությունների մեծ փորձ ունեցող գեներալներին հրամանատարական կետ մտնել արգելելու վերաբերյալ։ Աստղաբաշխական գումարի նշումով թղթի կտորից կարելի է ուղիղ թել անցկացնել մինչև Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի կորուստ:

Աննա Հակոբյանի այն հայտարարությունից, թե փամփուշտներից պետք է զարդեր ձուլել, ուղիղ թել է գնում դեպի բունկեր և «Էրատո» ջոկատ, իսկ հայ զինվորների «հանուն ոչնչի» զոհվելու մասին հայտարարությունից՝ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների թեյախմություն հայկական երկրորդ հանրապետության բռնազավթված տարածքներում։ Պետության և ժողովրդի առջև Փաշինյանի հանցագործությունների ամբողջական ցանկն արդեն վաղուց փոխանցված է գլխավոր դատախազին։ Այդ հանցագործությունների մասին հայտնի է Հայաստանի սահմաններից շատ հեռու։ Այս պահին Փաշինյանն արդեն դե ֆակտո սկսել է նախընտրական քարոզչությունը, նրա գլխավոր թեզը լինելու է ժողովուրդների միջև բարեկամության քարոզը։ Այն հայտարարությունից, թե վերջնական որոշումը «պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար», ուղիղ թել է գնում դեպի ավելի քան 5 հազար հայերի մահ և հարյուրավոր գերիներ Բաքվի բանտախցերում:

Ո՞վ է Հայաստանում լավ ապրում

Փաշինյանի պարագայում ամեն ինչ շատ պարզ է։ Ստույգ հայտնի է, որ նա հանձնել է տարածքները պայմանավորված պատերազմի արդյունքում, հայտնի է այն մարդու անունը, որը նրան է փոխանցել թղթի կտորը՝ աստղաբաշխական գումարի նշումով, հայտնի է, որ Փաշինյանը վարում է Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու քաղաքականություն։

Այդ քաղաքականությունն իրականացվում է ամեն օր, աշեղորեն, հետևողականորեն ու նպատակաուղղված։ Վարչապետի գործողությունները ծայրաստիճան հստակ են, ինչը չես ասի նրանց արարքների մասին, ովքեր հողերի հանձնման մասին խայտառակ հայտարարության ստորագրումից հետո հանդես եկան նրա հրաժարականի պահանջով։ Այստեղ ամեն ինչ պատված է լոնդոնյան թանձր մառախուղով։

Օրինակ, վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկած նախագահ Արմեն Սարգսյանը արդեն վաղուց ջանասիրաբար ստորագրում է նրա հրամանագրերը, ուժերի ներածի չափով աջակցում նրա կադրային որոշումների առաջմղմանը և հաշտ ու խաղաղ մթնոլորտում նրա հետ քննարկում երկրի ապագայի խնդիրները։ Անհասկանալի է 40 գեներալների դիրքորոշումն այն բանից հետո, երբ իրենց ստորագրությունը դրեցին Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ։ Մի՞թե այդ պահանջը չէր ենթադրում հաջորդ քայլ։ Եթե ինչ-որ մեկը խանգարում է ԶՈՒ-ին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության իր խնդիրը կատարելիս, ապա ինչպե՞ս կարող են գեներալները սահմանափակվել հայտարարությամբ և շարունակել հանգիստ ապրել։

Համոզված եմ, որ 40 գեներալները համակարծիք են Մովսես Հակոբյանի հետ, որ Արտակ Դավթյանի նշանակման նպատակը Գլխավոր շտաբի վերջնական փլուզումն է: Անցած տարի Նիկոլը աշխատանքից հեռացրեց Դավթյանին՝ համաճարակի թեժ պահին որդու հարսանիքը մեծ շուքով նշելու համար։ Հրաժարականից հետո Դավթյանին ուղարկեցին ղեկավարելու ՌԱՀ հարցերով կոմիտեն, բայց նա այնտեղ էլ ձախողվեց…

Ամենից համարժեք պահվածքը դրսևորեց սյունեցի քահանան, որը ձեռք չմեկնեց դավաճանին և դուրս հրավիրեց տաճարից՝ այն խոսքերով, որ վարչապետը պետք է սպասի Աստծո դատաստանին։ Այն բանից հետո, երբ երկու կաթողիկոսները պահանջել էին Փաշինյանի հրաժարականը, քահանան իրեն պահեց այնպես, ինչպես վայել է Եկեղեցու հայրերի ելույթից հետո։ Մնացած բոլորը պետք է կողմնորոշվեն, թե ում հետ են իրենք. ժողովրդի, թե՞ վարչապետի։ «Ե՛վ… և՛…» դիրքորոշումը ստեղծված իրավիճակում չի կարող համարժեք համարվել։ Այսօրվա Հայաստանում լավ են ապրում միայն նրանք, ովքեր համակերպվել են թուրքահպատակի ճակատագրի հետ, և նրանք, ովքեր սովոր են ապրել մինչև ծնկները ստի մեջ խրված։ Ապրիլին կլրանա իշխանափոխության 3 տարին…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЫХОДИТ, АРА МКРТЧЯН "ПОМОГАЛ" ДОЧЕРИ, А САСУН МИКАЕЛЯН СЫНУ "НЕ ПОМОГАЕТ"?
      2021-11-29 09:29
      748

      Позиции Севака сильны благодаря отцу Предвыборная кампания в общине Раздан интересна только тем, что ее бесспорным фаворитом является сын председателя союза "Еркрапа" экс-депутата Сасуна Микаеляна действующий мэр города Севак Микаелян. В каком-то смысле вся жизнь Сасуна Микаеляна – это борьба за родной город. Он начинал свою карьеру как мэр Раздана, теперь за эту должность повторно борется его сын.

    • КОМПРОМАТ ДО ВОСТРЕБОВАНИЯ
      2021-11-26 12:42
      1909

      Продолжение сказок матушки-гусыни Незадолго до ответов Пашиняна на вопросы представителей СМИ и общественных организаций агитпроп власти запустил в обращение наспех сколоченный миф о том, что Пашинян, якобы, что-то там отказался подписать, и, вообще, топнул ножкой… То ли на Путина, то ли на Алиева, то ли на обоих сразу. 23 ноября Пашинян рассказал, что отказался от трехсторонней встречи 9 ноября, которая, по ряду прогнозов, должна была завершиться подписанием некоего документа.

    • КАЗУСЫ С ВИДОМ НА 5 ДЕКАБРЯ
      2021-11-26 10:28
      1693

      Восстановили Ноемберянский район времен Арм. ССР Итоги голосования 5 декабря довершат картину формирования советов целого ряда общин, однако уже сегодня можно указать на некие казусы местной кампании. Самый большой из них, разумеется, связан с институтом и. о., который откровенно противоречит конституционным принципам выборности органов самоуправления и их независимости от исполнительной власти.

    • СИТУАЦИЯ В МАСИСЕ ОБЕЩАЕТ ПРАВЯЩЕЙ ПАРТИИ БЕЗОГОВОРОЧНЫЙ ПРОВАЛ
      2021-11-25 10:08
      995

      Арам Завенович на службе у Пашиняна По ряду обоснованных прогнозов, партия "Гражданский договор" может проиграть выборы 5 декабря в общине Масис Араратского марза. Мы уже писали о попытках марзпета Арарата Размика Тевоняна обеспечить победу "ГД" во всех общинах марза, однако в Масисе ситуация по-прежнему остается напряженной.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՆՐԱՆՔ ՎԱՐԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
      2021-11-23 20:00
      333

      3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

    • ԱԿՆԵՐԵՎ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ «ԱՏԿԱՏՆԵՐԸ», ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ…
      2021-09-28 21:53
      238

      Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…

    • ԻՇԽՈՂ ԹԻՄԻ ՎՇՏԵՐԸ
      2021-09-08 17:52
      1344

      «Ալեն Սիմոնյանի ծովափնյա հանգիստը զարմանալու չէ, դա է այդ մարդկանց աշխարհընկալումը, ընտրել եք, աջակցել եք ,ուրեմն բարի եղեք նաև հանդուրժել. գերիների հարցը իրենց համար ակտուալ չէ, առհասարակ արցախյան հիմնահարցը ակտուալ չէ իրենց համար, կարևորը՝ SOQAR-ը էժան նավթամթերք է շուտով ներկրելու Հայաստան, թե ինչ դուստրիկ ձեռնարկության փաթեթավորմամբ , դա հետո կերևա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը:

    • ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ԱԼԻԵՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
      2021-06-05 16:22
      2653

      Նոր զենքը «կրակեց» միայն Ապարանում, Աշտարակում և Արարատում Կապիտուլյանտի նոր զենքը՝ փորձարարական հեռուստաալիքը փողոցային հարցումներ է անցկացրել։ Դրանց մասնակիցները միացրած տեսախցիկի առջև, որպես կանոն, մոռանում էին երեք նախադասությունից բաղկացած տեքստը: